Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն է ստացել

© Sputnik / Алексей НикольскийПредседатель коллегии ЕЭК Тигран Саркисян на заседании Высшего Евразийского экономического совета (29 мая 2019). Нур-Султан
Председатель коллегии ЕЭК Тигран Саркисян на заседании Высшего Евразийского экономического совета (29 мая 2019). Нур-Султан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՀՀ նախկին վարչապետը, որը մինչև վերջերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն էր, այժմ կաշխատի ԵԱԶԲ խորհրդում։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sptunik. Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ: Տեղեկությունը հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Председатель ЕЭК Тигран Саркисян во время пресс-конференции (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունը լուծարեց Տիգրան Սարգսյանի ստեղծած ընկերությունը. վարկը մնաց բյուջեի վրա

Տիգրան Սարգսյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 29–ին Հայկական ԽՍՀ Կիրովական քաղաքում։

Մանկության տարիներին ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ 1967-1977 թվականներին ստացել է նախնական կրթություն Ա. Պուշկինի անվան դպրոցում։ 1977 թվականին ընդունվել է Երևանի տեխնիկական թիվ 14 ուսումնարան, որն ավարտել է 1978 թվականին։

Արթուր Ջավադյանը կլքի ԿԲ ղեկավարի պաշտոնը. նրան փոխարինող են գտել

Նույն թվականին Սարգսյանն ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Պլանավորման ու էկոնոմիկայի ֆակուլտետ։ 1980 թվականին ընդունվել է Վոզնեսենսկու անվան Լենինգրադի ֆինանսատնտեսական ինստիտուտ, որը գերազանցությամբ ավարտել է 1983 թվականին։ Այդ տարիներին նրա համակուրսեցին է եղել ապագայում Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ 1983 թվականից Սարգսյանը շարունակել է ուսումը նույն ինստիտուտի ասպիրանտուրայում՝ ավարտելով այն 1987 թվականին ու պաշտպանելով թեկնածուական թեզ «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» վերնագրով։ 1987-ից 1990 թվականներին եղել է ավագ գիտաշխատող, տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների խմբի ղեկավար: 1990-ից 1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Գերագույն խորհրդի նախագահության անդամ:

Президент России Владимир Путин наградил главу Евразийской экономической комиссии Тиграна Саркисяна Орденом дружбы (20 декабря 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Պուտինը Տիգրան Սարգսյանին բարեկամության շքանշանով է պարգևատրել

1995 թվականից մինչև 1998 թվականը` Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ, 1998 թվականից մինչև 2008 թվականը` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, 2008 թվականից մինչև 2014 թվականը` ՀՀ վարչապետ, 2014 թվականից մինչև 2016 թվականը` Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, 2016 թվականից մինչև 2020 թվականը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ:

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, պարգևատրվել է նաև Անանիա Շիրակացու մեդալով: Ունի Հայաստանի պետական տնտեսական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի (SPBGEU) պատվավոր դոկտորի կոչում:

Հիշեցնենք` մինչև 2020թ. փետրվարի 1-ը Տիգրան Սարգսյանը զբաղեցնում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահի պաշտոնը:

Միշուստինը Սարգսյանին Ստոլիպինի շքանշան է հանձնել

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրել են Ռուսաստանի Դաշնությունն ու Ղազախստանի Հանրապետությունը 2006 թվականի հունվարի 12-ին ստորագրված պայմանագրի հիման վրա: 2009 թվականին բանկին են միացել Հայաստանը և Տաջիկստանը: 2010 թվականին միացել են նաև Բելառուսի Հանրապետությունը, իսկ 2011 թվականին` Ղրղզստանի Հանրապետությունը: 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала