Երևանյան շենքերից մեկի նկուղում РКГ-3 են հայտնաբերել. տարածքը հետախուզվել է

© Sputnik / Astghik SukiasyanЭвакуация в гостинице Hyatt Place (29 октября 2019). Еревaн
Эвакуация в гостинице Hyatt Place (29 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մուտքի բնակիչները տարհանվել են, ինչից հետո Արտակարգ իրավիճակների նախարարության կինոլոգների խումբը գործի է անցել:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Երևանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 11 շենքի 3-րդ մուտքի նկուղում ձեռքի հակատանկային նռնակի պայթուցիչ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Молодой человек в защитной маске на проспекте Тиграна Меца - Sputnik Արմենիա
ՀՀ–ում տեղաշարժի սահմանափակումներ կլինեն. կորոնավիրուսի կանխարգելման քայլերը խստացվում են

Ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են այսօր՝ մարտի 24-ին, ժամը 12:04-ին:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրականացվել է մուտքի բնակիչների տարհանում:

Պարզվել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է ձեռքի հակատանկային նռնակի պայթուցիչ (РКГ-3):

Իրականացվել է տարածքի հետախուզում ԱԻՆ կինոլոգների խմբի կողմից:

ԱԻՆ–ը կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել

Լրահոս
0