Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է Աննա Հակոբյանին

© Sputnik / Asatur YesayantsАнна Акопян выступает на фестивале «Ararat Challenge»
Анна Акопян выступает на фестивале «Ararat Challenge» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանի կինը հրապարակել է տուգանքի լուսանկարն ու շնորհակալություն հայտնել Ճանապարհային ոստիկանությանը։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը ՀՀ վարչապետի կնոջը` Աննա Հակոբյանին, տուգանել է 10 հազար դրամով։ Հակոբյանը Facebook–ի իր էջում հայտնել է, որ տուգանվել է չիմացության պատճառով։

Бианка делает мейкап Анне Акопян в салоне красоты Вардана, Манхэттен, Нью-Йорк - Sputnik Արմենիա
Աննա Հակոբյանը սիրով պատմել է վարսավիրանոցի, make up-ի ու հայ վարսավիրի մասին

«Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։ Պարզվեց՝ դա օրենքի խախտում է, և նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, և ցավում եմ իմ այդ չիմացության համար։ Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել և ինձ տուգանել 10 հազար դրամ»,– գրել է նա։

Փաշինյանի կինը վստահեցրել է, որ շնորհակալ է ՃՈ-ին սկզբունքային աշխատանքի համար։

Օրվա կադր. «զինված» տատիկն Աննա Հակոբյանի հետ սելֆի չի արել

Լրահոս
0