00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կարող է պատահի` մեզ հետևում են». ի՞նչ է ասում Ավինյանի խոսնակը նոր հավելվածի մասին

© Sputnik / Andranik GhazaryanПользователь социальной сети Facebook
Пользователь социальной сети Facebook - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանում մշակված հավելվածը կտրուկ քննադատության է ենթարկվել անձնական տվյալների մասսայական հավաքագրման և քաղաքացիների հանդեպ թվային վերահսկողություն իրականացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ Հեռախոսային հավելվածը, որը որոշում է օգտատիրոջ համար կորոնավիրուսի վտանգավորության աստիճանը և որը ներկայացրին ՀՀ իշխանությունները, կասկածներ է առաջացրել փորձագետների շրջանում։

Вице-премьер Тигран Авинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հեռախոսային նոր հավելվածի միջոցով մարդիկ կիմանան, թե թիրախային որ խմբում են. Ավինյան

Մարտի 24-ին ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը քաղաքացիներին ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար մշակված տեղական հավելվածը։ Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը հայտարարեց, որ հավելվածը տրամադրել են իրանցի գործընկերները, և հայ մասնագետների ջանքերով այն հարմարեցվել է տեղական պայմաններին։

Իրանի առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր ուղարկել միլիոնավոր իրանցիներին՝ հավելվածը ներբեռնելու խնդրանքով։ Սակայն շուտով պարզվեց, որ այն անձնական տվյալներ է հավաքում (անուն, հասցե, ծննդյան տարեթիվ) և կարող է իրական ժամանակում հետևել օգտատիրոջ տեղաշարժին։

Հավելվածը Google Store-ում արգելափակված է «մոլորության մեջ գցող պնդումների» պատճառով։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն Twitter–ի իր էջում գրել է․ «Ու՞մ պայծառ միտքն է եղել իրանական լրտեսող ու Գուգլի կողմից արգելափակված հավելվածը նաղդել հայաստանցիների վրա»։

Sputnik Արմենիան կապ հաստատեց Մարտիրոսյանի հետ` փորձելով հասկանալ՝ այնուամենայնիվ ինչպիսի՞ տեղեկություններ է հավելվածը հավաքում, և ո՞ւր են գնում այդ տվյալները։

Водитель автобуса в Ереване - Sputnik Արմենիա
Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի պարզել՝ կորոնավիրուսով վարակված եք, թե ոչ

Մարտիրոսյանի խոսքով՝ վերջնական եզրակացությունների համար դեռ վաղ է, հավելվածը պետք է ուսումնասիրվի։ Ընդ որում` հայտնի է, որ այն տարածված է եղել Իրանում։

«Հետո, ինչպես հասկանում եմ, դրանց ծրագրային կոդերը տվել են Հայաստանին։ Իհարկե, բարդ է ասել, թե որքանով են դրանք փոփոխվել և այլն, ես չեմ կարող ասել։ Բայց ակնհայտորեն կարելի է ասել, որ տվյալներն այստեղից Իրան չեն գնում։ Չնայած մեզ պետք է դրանում ավելի լուրջ կերպով հավատացնեն»։

Ընդ որում՝ հավելվածը հնարավորություն է ստանում որոշել ձեր գտնվելու վայրը (թույլտվություն է պահանջում ամենասկզբից)։ Մարդիկ, իհարկե, կարող են դա նկատել, բայց հաճախ նրանք չափազանց անուշադիր են։

Ի պատասխան հարցին, թե կարո՞ղ են արդյոք իշխանությունները այդ ձևով փորձել հետևել հնարավոր վտանգ ներկայացնող (վարակիչ) մարդկանց, Մարտիրոսյանը նշեց, որ դա կարող է աշխատել կարանտինի մեջ գտնվող մարդկանց գտնվելու վայրը որոշելու դեպքում։

Արտակարգ դրություն Երևանում - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի պատճառով Երևանը դատարկվել է. լուսանկարներ

«Ես չգիտեմ՝ ինչ մտադրություններ ունեն նրանք։ Բայց աշխարհում այդպիսի փորձ կա՝ Իսրայելը, Չինաստանը, հիմա կարծես թե Եվրոպան նույնպես։ Զանազան մեխանիզմներ են կիրառում, մինչև իսկ բջջային օպերատորներից մարդկանց գտնվելու վայրի մասին տվյալների ստացում Գերմանիայում (50 մետր շառավղով)»,-նշեց Մարտիրոսյանը։

Շատ երկրների կառավարություններ փորձում են հավաքագրել այդ տեղեկությունները, որպեսզի վստահ լինեն, որ կարանտինը կամ պարետային ժամը պահպանվում են։ Հասկանալի է, որ ոստիկանությունը չի կարող վերահսկել ամբողջ տարածքը։

Այդպիսով, ըստ նրա, դեռ հասկանալի չէ, թե իշխանությունը ինչ է անում այդ տվյալները։

Sputnik Արմենիայի հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշեց, որ հավելվածն իրոք օգտատերերից գտնվելու վայրը որոշելու թույլտվություն է հարցնում։ Սակայն օգտատերը հանգիստ կարող է հարցին բացասական պատասխանել, թեստը կարելի է անցնել կայքում` նույնիսկ առանց հավելվածը ներբեռնելու։

Նրա խոսքով՝ թեստերի պատասխանները հարկավոր են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տեղեկություններ հավաքագրելու համար։

Ոչ մի արտահոսք դեպի արտերկիր (մասնավորապես Իրան) լինել չի կարող, քանի որ բազաներն ու սերվերները գտնվում են Հայաստանում։

Հարցին` վերահսկվելո՞ւ է միայն կարանտինում գտնվողների տեղաշարժը, թե՞ դա վերաբերելու է բոլորին, Հունանյանը պատասխանեց, որ խոսքը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ տրվել է գտնվելու վայրը հետևելու թույլտվություն։

Դա հատկապես արդիական է, քանի որ քաղաքացիների ֆիզիկական տեղաշարժի սահմանափակման հարցը բուռն վեճերի առարկա է դարձել, այդ թվում` սոցիալական ցանցերի հայկական հատվածում։

Լրահոս
0