Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվն աճում է

© Sputnik / Անցնել մեդիապահոցМужчина в защитной маске на одной из улиц в Стамбуле
Мужчина в защитной маске на одной из улиц в Стамбуле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան նոր տվյալներ է ներկայացրել երկրում կորոնավիրուսի տարածման տեմպի մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտ – Sputnik․ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Թուրքիայում կորոնավիրուսի զոհ է դարձել ևս 15 մարդ։ 

Քոջան նշել է, որ վերջին 24 ժամում երկրում 5035 թեստ է անցկացվել, հաստատվել է 561 նոր դեպք։

Թուրքիայի առողջապահության նախարարն ավելացրել է, որ վարակից մահացածների ընդհանուր թիվը երկրում հասել է 59-ի, իսկ վարակվածների թիվը՝ 2433-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով առաջին զոհը գրանցվել է մարտի 18-ին։ Վարակից մահացած տղամարդն 89 տարեկան էր։

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 30-ի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 19–ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Լրահոս
0