Լև Լեշչենկոն վարակվել է կորոնավիրուսով. Super

© Sputnik / Александр ПолегенькоЛев Лещенко
Лев Лещенко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
78-ամյա արտիստը հիվանդանոցում է։ Լրատվամիջոցը հայտնում է, որ բժիշկները երգչի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայտնի երգիչ Լև Լեշչենկոն նույնպես վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է Super տելեգրամ ալիքը։

Работа медика, архивное фото - Sputnik Արմենիա
Ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով հիվանդներին. նախարարը պատմեց Հայաստանի փորձի մասին

«Բժիշկներն արտիստի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է»,– գրում է լրատվամիջոցը։

Ռուսաստանը Հայաստանին ավտոմեքենաներ է նվիրում. դրանք կնպաստեն կորոնավիրուսի դեմ պայքարին

Մի քանի օր առաջ Լեշչենկոն շտապօգնություն էր կանչել: Բժիշկները երկկողմանի թոքաբորբ էին ախտորոշել և հոսպիտալացրել նրան: Երգչից բացի, հիվանդանոց էին տեղափոխել նաև կնոջը` Իրինային։

Նշենք, որ արտիստը 78 տարեկան է։

Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել. ԱՆ

Լրահոս
0