«Համավարակը ինձ էլ է խոցել»․ ֆրանսիահայ քաղաքական գործիչը կորոնավիրուսով է վարակվել

© Sputnik / Asatur YesayantsГлава администрации департамента О-де-Сен Патрик Деведжян в центре креативных технологий "Тумо" в рамках дней Франкофонии (10 октября 2018). Еревaн
Глава администрации департамента О-де-Сен Патрик Деведжян в центре креативных технологий Тумо в рамках дней Франкофонии (10 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը շնորհակալ է բուժանձնակազմին։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. 76-ամյա ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը Twitter-ում հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

«Համավարակը ինձ էլ է խոցել։ Հոգնած եմ, սակայն բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ապաքինվում եմ», - գրել է նա։

Դևեջյանը Ֆրանսիայում է ծնվել։ Նրա մայրը ֆրանսուհի է, իսկ հայրը Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից գաղթած հայ է։

Դևեջյանն ակտիվորեն զբաղվում է Ֆրանսիայի քաղաքական կյանքով։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին զբաղեցրել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելը, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմներից է։

Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով. հայտարարություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը հայտարարել է համավարակ։

Լրահոս
0