00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսն ու աշխարհը. G20-ի երկրներից որ երկուսի ձեռքում է փրկության բանալին

© AP Photo / Alexei DruzhininПрезидент России Владимир Путин (справа) принимает участие в видеоконференции с лидерами G20 (26 марта 2020). Москва
Президент России Владимир Путин (справа) принимает участие в видеоконференции с лидерами G20 (26 марта 2020). Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ մարտի 26-ին, բացառիկ էր: Եվ ոչ միայն առցանց լինելու պատճառով: Դրա ընթացքում պետք է վճռվեր, թե ինչպիսի աշխարհում ենք մենք շարունակելու ապրել. մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի՞, թե՞ յուրաքանչյուրն ինքն իր համար։

 «Աջը քաշած» աշխա՞րհ

Կորոնավիրուսն արդեն թաղել է նախկին աշխարհը։ Եվ հարցն անգամ այն չէ, որ այդ հիվանդությունը լուրջ սպառնալիք է դարձել մարդկության համար: Բոլորովին: Սա նույնիսկ չի մոտենում զոմբի ապոկալիպսիսի մակարդակին։ Նախկին աշխարհը մեռել է այն պատճառով, որ կորոնավիրուսի՝ համեմատաբար ոչ մեծ վտանգը ծնկի բերեց գլոբալիզացիան և ցրեց «ընդհանուր ճակատագրի» մասին բոլոր մանտրաները։ 

Президент РФ Путин не поздоровался с президентом США Трампом - Sputnik Արմենիա
Պուտինը չի բարևե՞լ Թրամփին G20–ի գագաթնաժողովում. ի՞նչ է կատարվել իրականում. տեսանյութ

Խնդրի դեմ միասնական ուժերով պայքարելու, մարդկանց և տնտեսությունների համար բացասական հետևանքների նվազեցման եղանակներ փնտրելու փոխարեն գրեթե բոլոր երկրները գերադասեցին «ես աջս քաշած ապրում եմ» դիրք ընդունել։ Նրանք փակվեցին, ընդ որում՝ անգամ իրենց հարևաններից, որոնց հետ ինտեգրացիոն դաշինքների շրջանակներում միութենական հարաբերությունների մեջ են։

Իրավիճակն աբսուրդի հասավ՝ եվրոպական պետություններից ամենաշատը տուժած Իտալիային ինչ-որ պահի օգնության հասան ոչ թե Գերմանիան ու Ֆրանսիան՝ ԵՄ առաջնորդները, այլ Ռուսաստանը, Չինաստանը և եվրոպական գործերից շատ հեռու գտնվող Կուբան։

Իսկ որոշ պետություններում կորոնավիրուսային ճգնաժամն այնպես սրբեց քաղաքակրթության փոշին, որ նրանք ուղղակի դիմեցին գործընկերներին շանտաժի ենթարկելու քայլին։ Մասնավորապես՝ զբոսաշրջիկների համար գրավիչ Չեռնոգորիան հրաժարվեց ռուս հյուրերին դուրս թողնել երկրից, մինչև Մոսկվան իր հաշվին հայրենիք վերադարձնի Չեռնոգորիայից իր բոլոր քաղաքացիներին։

Պուտինը մեկ շաբաթ հանգիստ է տվել և ասել` ինչ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի պատճառով

Ըստ երևույթին, համաշխարհային պետությունների առաջնորդներն արդեն գնահատել են արտահայտված տարանջատման աստիճանը, ինչպես նաև պատկերացում են կազմել, թե որքան բարդ կլինի ապրել աշխարհում, որտեղ ամեն մեկը միայն իր համար է պայքարում։ Այդ պատճառով Մեծ քսանյակի՝ կառույցի, որում ներգրավված են զարգացած և զարգացող աշխարհի բոլոր առաջնորդները, մի տեսակ «Երկրի տնօրենների խորհրդի» առաջադրանքն էր սխալների վրա կենտրոնանալն ու վերջապես միասին աշխատել սկսելը։

Ոչ ԱՄՆ-ի ղեկավարությամբ (որն արդեն համաշխարհային առաջնորդ չէ, առավել ևս կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, որովհետև Ամերիկան այս պահին վարակվածների թվով առաջին տեղում է, իսկ համաճարակի գագաթնակետին հասնելուց դեռ շատ կա), այլ հենց G-20-ի բոլոր երկրների հավաքական առաջնորդությամբ։

«Մենք հավաքվել ենք, որպեսզի միավորենք մեր ջանքերը և համախմբված գործենք»,-իրավացիորեն նշեց գագաթնաժողովի պայմանական հյուրընկալ, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը։

Ընդ որում՝ ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում (Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին էլ մի շատ ճիշտ միտք ասաց. «Եթե մեզ չհաջողվի հաղթահարել համաճարակը յուրաքանչյուր առանձին վերցրած երկրում, ապա ոչ մի ուրիշ պետություն չի կարող իրեն անվտանգ զգալ»)։ Աշխարհի երկրների առջև շատ ավելի լուրջ խնդիր է դրված՝ գլուխ հանել հիվանդության համաճարակի (և դրա շուրջ խուճապի) հետևանքներից համաշխարհային տնտեսության համար։

Ռուսաստանը կօգնի Իտալիային պայքարել կորոնավիրուսի դեմ

Մասնագետներն առայժմ վախենում են հաշվել վնասները, բայց արդեն պարզ է, որ դրանք հարյուրավոր միլիարդներ, անգամ տրիլիոն դոլարներ են կազմելու։ Եվ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ «կորոնավիրուսի համավարակի հետ կապված ընթացիկ խնդիրները կվերաճեն ավելի խոշոր ցնցումների, քան 2008-2009թթ․ ֆինանսական ճգնաժամն էր»։

Այդ ցնցումները հատկապես կանդրադառնան, իհարկե, զարգացող երկրների վրա, որոնց կարող են հարվածել սեփական տնտեսությունը փրկելու՝ նույն Արևմուտքի որոշ եսասիրական քայլերը։

«Մեզնից ոչ ոք իրավունք չունի հովանավորչական կամ միակողմանի քաղաքականություն իրականացնել»,-վստահ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Իսկ ո՞ւր են համաշխարհային տնտեսությունը փրկելու հեղափոխական միջոցառումները

Խորհրդակցությունը փակ է եղել, իսկ դրա արդյունքների հիման վրա ընդարձակ հռչակագիր է ընդունվել։ Այնտեղ արձանագրված է G20-ի երկրների՝ համաճարակի դեմ պայքարելու,  միասին պատվաստանյութ մշակելու, ԱՀԿ-ին աջակցելու, բոլորին և յուրաքանչյուրին հանուն համաշխարհային տնտսության պահպանման ներդրումների կոչ անելու պատրաստակամությունը։

Ի՞նչն է այնտեղ պակասում՝ համաշխարհային տնտեսության փրկության և դրա պրագմատիզացման իրական, ինչ-որ առումով հեղափոխական քայլերը, ինչպես Վլադիմիր Պուտինն է նշել՝ համաշխարհային տնտեսությունը «քաղաքական կեղևից» մաքրելու եղանակները։

Օրինակ՝ Մոսկվան և Թեհրանն Արևմուտքին առաջարկում էին ներկայիս բարդ ժամանակաշրջանում հրաժարվել քաղաքական հիմնավորումներով տնտեսական պատժամիջոցներից կամ գոնե նվազեցնել դրանք, որպեսզի վիրուսից տուժած երկրները (նույն Իրանը) կարողանան հանգիստ դեղամիջոցներ և սարքավորումեր գնել։

«Կարևոր է ճգնաժամի ժամանակահատվածում այսպես կոչված կանաչ միջանցքներ ստեղծել, որոնք ազատ կլինեն առևտրական պատերազմներից և պատժամիջոցներից՝ դեղամիջոցների, սննդամթերքի, սարքավորումների և տեխնոլոգիաների համատեղ ներկրումների համար: Կատարյալ կլինի, եթե մենք միասնական մորատորիում մտցնենք առաջին անհրաժեշտության ապրանքների սահմանափակումների, ինչպես նաև դրանց գնման համար ֆինանսական գործարքների համար: Վերջիվերջո, դա մարդկանց կյանքի ու մահվան խնդիրն է, դա բացառապես մարդասիրական հարց է»,- նշել է Պուտինը։ 

Սակայն ՌԴ նախագահի առաջարկը չի ընդունվել: Դրա փոխարեն ԱՄՆ-ն ավելացնում է պատժամիջոցները և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի խոսքով՝ «շարունակում է իրանական ռեժիմի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը», այդպիսով ևս մեկ անգամ ի ցույց դնելով նոր իրականությունը հասկանալու իր անկարողությունը և աշխարհը դեպի հետճգնաժամային ապագա տանելու պատրաստակամության բացակայությունը։

Прохожие в защитных масках на одной из улиц в Гонконге. - Sputnik Արմենիա
Մոլորակի բնակչության 66%–ը կարող է կորոնավիրուսով վարակվել. ԱՀԿ փորձագետ

Եվս մեկ կարևոր պատասխան կարող էր դառնալ նավթի գների կայունացումը։ Սակայն կողմերն առայժմ չեն պայմանավորվել այդ կայունացման պայմանների մասին։ Մի շարք երկրներ և փորձագետներ համոզված են, որ գործընթացի բանալիները Վլադիմիր Պուտինի ձեռքում են՝ Մոսկվան պետք է վերադառնա ՕՊԵԿ+ և իր վրա վերցնի նավթի արդյունահանման կամավոր սահմանափակումը։ Ուրիշ փորձագետներ էլ նշում են, որ այդ վերադարձը անիմաստ է, եթե պայմանները նախկինն են մնում։

ՕՊԵԿ+ երկրների կողմից արդյունահանման սահմանափակումը կբերի նավթի գնի բարձրացման՝ մինչև ամերիկյան թերթաքարի արտադրողների համար ընդունելի թիվը (որոնք մեծացնում են համաշխարհային շուկայում իրենց բաժինը՝ ՕՊԵԿ+ անդամ երկրների բաժնի կրճատման հաշվին)։

Դա իր հերթին կբերի առաջարկի աճին, գների անկմանը, ՕՊԵԿ+ երկրների կողմից արդյունահանման հետագա կրճատմանը և այդպես շարունակ։ Այդ պատճառով իրականում խնդրի լուծման բանալին Սաուդյան Արաբիայի ձեռքում է (որը պետք է դադարեցնի գնային դեմպինգը), և ԱՄՆ-ի ձեռքում (որի ընկերությունները պետք է իրենց քաղաքակիրթ պահեն)։ Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Էր-Ռիյադը դեռևս պատրաստ չեն օգտագործել այդ բանալիները, այդ պատճառով էլ, ըստ պաշտոնական տվյալների, Քսանյակի գագաթնաժողովում նավթի գնի հարցը չի քննարկվել: Դա ևս մեկ ցույց տվեց, որ G20-ի մի շարք երկրներ պատրաստ չեն ապրել «քաղաքական կեղևից մաքուր» աշխարհում։

Նավթային պատերազմ. Վաշինգտոնը խախտել է գլխավոր արգելքը

Լրահոս
0