ԱՄՆ–ում սովորող 12 հայ ուսանող Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել ֆոտոբանկСтуденты на лекции
Студенты на лекции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին դեսպանության հետ կապ է հաստատել 18 ուսանող, որոնցից 12-ը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան:

«Վերջիններիս խորհուրդ է տրվել անմիջապես ձեռք բերել Լոս-Անջելես-Մոսկվա-Երևան կամ Նյու Յորք-Մոսկվա-Երևան թռիչքների տոմսեր, քանի որ այդ օրերի դրությամբ դա ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու միակ ուղին է»,–նշված է հաղորդագրության մեջ:

Встреча пассажиров спецрейса из Италии в аэропорту Звартноц (16 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դժվարացել է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպումը. ԱԳՆ

Մարտի 27-ից սկսած` ՌԴ կառավարության կողմից կիրառված սահմանափակումների պատճառով արգելվեց օտարերկրյա պետությունների քաղաքացիների վերադարձը Aeroflot ավիաընկերության միջոցով, ուստի վերոնշյալ ուսանողներից ոմանք չեն կարողացել վերադառնալ Հայաստան:

Չնայած դասերի չեղարկված լինելու հանգամանքին՝ դեսպանություն դիմած ուսանողներից որևէ մեկը չի ահազանգել բնակության վայրի կամ միջոց չունենալու մասին, բացառությամբ ՀՀ երկու քաղաքացու: Վերջինների խնդրի հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել են:

ՀՀ դեսպանությունը նաև կապ է պահպանում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 36 աշակերտների և ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ: Վերջիններիս առջև ԱՄՆ-ը լքելու պահանջ չի դրվել, ուստի նրանք շարունակում են իրենց կեցությունը հյուրընկալ ընտանիքներում: Վերոնշյալ ծրագրով ԱՄՆ-ում գտնվող միայն մեկ ուսանողի նախապես ծրագրված վերադարձը Հայաստան տեղի չի ունեցել մարտի 27-ի ամսաթվով գնված վերադարձի տոմսի՝ ավիաընկերության կողմից չեղարկվելու պատճառով: Վերջինս չի կարողացել լքել ԱՄՆ տարածքը, և այժմ ծրագրի պատասխանատուի կողմից ապահովված է կեցության բոլոր հնարավորություններով:

Հայաստանոմ ևս 2-ը մահացան կորոնավիրուսից

Դեսպանությունը հայտնում է, որ չվերթների վերսկսման պարագայում ջանքեր կձեռնարկի ԱՄՆ-ում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցում հնարավոր աջակցություն ցուցաբերելու գործում:

Ռեստորատորները հուսահատվել են․ ի՞նչ պետք է անի իշխանությունը ոլորտը փրկելու համար

Ի դեպ, նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու, խորհրդատվության և աջակցության հարցերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ԱՄՆ-ում տարբեր ծրագրերով ուսանող 38 ՀՀ քաղաքացի: Դեսպանությունը մշտական կապի մեջ է գտնվել վերջիններիս հետ: Դեսպանության աջակցությամբ հնարավոր է եղել կազմակերպել Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսանող ՀՀ քաղաքացիներից բաղկացած 15 հոգանոց խմբի և Այովա նահանգում սովորող 3 ուսանողների վերադարձը Հայաստան:

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 424 դեպք է արձանագրվել։ ԱՄՆ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 123 774–ի է հասել։

Լրահոս
0