Zoom-ի հիմնադիրը կորոնավիրուսի համավարակի շրջանում միլիարդներ է վաստակել

© AP Photo / Mark LennihanГенеральный директор Zoom Эрик Юань на церемонии открытии Nasdaq (18 апреля 2019). Нью-Йорк
Генеральный директор Zoom Эрик Юань на церемонии открытии Nasdaq (18 апреля 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարզվում է՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով ոչ բոլոր գործարարներն են կորուստներ ունենում։ Ոմանք նույնիսկ շահեկան դիրքում են հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Տեսաժողովների Zoom ծառայության հիմնադիր, չինացի գործարար Էրիկ Յուանը 2020 թվականին 2 միլիարդ դոլար է վաստակել, հիմնականում կորոնավիրուսով պայմանավորված ամբողջ աշխարհի ընկերությունների աշխատակիցների հեռակա աշխատանքի շնորհիվ։ Տեղեկությունը հրապարակել է «Цех. Медиа» պարբերականը։

Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян читает сказку Туманяна Кот и пес в библиотеке имени Хнко Апера (19 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ուսուցիչները կորոշեն` հեռավար դասերից հետո լրացուցիչ դասաժամերի կանցնեն, թե ոչ. նախարար

Աղբյուրի համաձայն՝ 2020 թվականին Յուանը աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկում հայտնվել է 273-րդ տեղում՝ 5,6 միլիարդ դոլարով, որից երկու միլիարդը նա վաստակել է այս տարի։

2020 թվականի մարտին Zoom ծառայության հանդեպ աննախադեպ հետաքրքրություն առաջացավ։ Կորոնավիրուսի համավարակը միլիոնավոր մարդկանց ստիպել է ամբողջ աշխարհում հեռակա աշխատանքի և ուսման անցնել, ինչի համար տեսակապի ծառայություններ են հարկավոր։ Նշվում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Zoom-ի մշակող ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է ավելի քան 30%-ով։

Օնլայն ծնողական ժողովից մինչև «տանը ինտերնետ չկա»․ առցանց ուսուցման զվարճալի կողմը

Հիշեցնենք՝ մարտի 11-ին ԱՀԿ–ն կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել և կոչ արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Լրահոս
0