00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն արհամարհում է միջազգային հանրության կոչերը. ՀՀ ԱԳՆ

© Sputnik / Andranik GhazaryanЗдание Министерства иностранных дел Армении
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում, Ադրբեջանն իր գործողություններով արհամարհում է միջազգային հանրության՝ սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի –Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու՝ Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքով վիրավորում են ստացել Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 15-ամյա բնակիչն ու ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող:

Армянские военнослужащие на практических занятиях по боевой стрельбе - Sputnik Արմենիա
Ադրբեջանական դիվերսիոն գործողություններից վիրավորված զինծառայողներին կտեղափոխեն Երևան

«Հրադադարի՝  որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս գործողություններով Ադրբեջանը արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը»,- ասված է հայտարարության մեջ:

ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ այս ռազմական միջադեպը փաստում է, որ կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրելուն՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Հիշեցնենք, այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:

Տավուշում վիրավորված երեխայի վիճակը կայուն ծանր է. նրան տեղափոխում են Երևան

ՀՀ ՊՆ-ը տարածած հայտարարության մեջ հայտնել էր, որ հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Իսկ հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում են ստացել երկու զինծառայող:

Դիվերսիոն գործողության ժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ 15–ամյա մի տղա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում:

Ոսկեվանում ադրբեջանական կրակոցից վիրավորված տղայի կյանքին վտանգ չի սպառնում

Երեխան վիրահատվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում և այժմ տեղափոխվում է Երևան: Նրա վիճակը գնահտվում է կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում:

Լրահոս
0