Հայաստանում ևս մեկ զինծառայող է վարակվել կորոնավիրուսով

© Photo : official site of the MoD of RAПроверки в военных частях Лори, Армавира и Еревана
Проверки в военных частях Лори, Армавира и Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կորոնավիրուսով վարակված զինծառայողների թիվը հասավ վեցի։ Զինծառայողը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հոսպիտալացված է:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ևս մեկ զինծառայողի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։

«Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր»,–գրել է Ստեփանյանը։

Նրա խոսքով` զինծառայողը հոսպիտալացված է, առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Ստեփանյանը հայտնել է նաև, որ հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ:

Իսկ արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացած, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության։

Министр здравоохранения Арсен Торосян на пресс-конференции по теме коронавируса (1 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսով վարակվածներից 14–ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան

Ստեփանյանը նշում է` ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով, մտահոգվելու որևէ խնդիր չկա։

Ավելի վաղ հայտնել էին, որ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված 5 զինծառայող կա, բոլորն էլ պայմանագրայիններ են։

Հինգ զինծառայողներից ոչ մեկի մոտ թոքաբորբ չի ախտորոշվել, մեկը թույլ ջերմություն ունի, մյուս չորսը հիվանդությանը բնորոշ ախտանիշներ ընդհանրապես չունեն։

Այսօրվա տվյալներով` Հայաստանում 482 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Վարակվածներից երեքը մահացել են։

Կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձածներին աջակցություն կտրամադրվի

Լրահոս
0