Տավուշի մարզում ադրբեջանցիների կրակոցից երեխա է վիրավորվել

© Sputnik / Aram Nersesyan / Обстрелянный дом в селе Коти, Тавуш
Обстрелянный дом в селе Коти, Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեղեկություններ կան, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորում են ստացել նաև հայաստանյան զինուժի երկու զինծառայողներ:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում այսօր երեկոյան ադրբեջանական գնդակից դպրոցական երեխա է վիրավորվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Процесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян - Sputnik Արմենիա
Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի Ոսկեպար գյուղը

Նրա տեղեկություններով՝ վիրավոր երեխան այժմ գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, որտեղ նրան վիրահատում են։

Ստեփանյանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունը քիչ անց հանդես կգա դեպքի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ:

Հիվանդանոցից էլ Sputnik Արմենիային ասացին, որ երեխան այժմ վիրաբուժական բաժանմունքում է, սակայն նրա վիճակի մասին հրաժարվեցին մանրամասներ  հայտնել:

Նշենք, որ որոշ տեղեկություններով (որոնք այս պահին ոչ հերքվել, ոչ էլ հաստատվել են)՝ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորում են ստացել նաև հայաստանյան զինուժի սահմանապահ ուժերի երկու զինծառայողներ:

Ադրբեջանական կրակոցից զինծառայող է մահացել

Լրահոս
0