00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետևել կնոջն ու գտնել ամուսնո՞ւն. ինչպե՞ս են մեկնաբանում «վերահսկողության մասին օրենքը»

© Sputnik / Aram NersesyanГород во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван
Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բջջային հավելվածների միջոցով վերահսկողությունը կսահմանափակի ՀՀ քաղաքացիների իրավունքը, սակայն քիչ կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս կարծիքին են փորձագետները։ Արմատապես այլ դիրքորոշում ունի պարետատունը, որն իր ծանրակշիռ փաստարկներն է բերում։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի –Sputnik. ՀՀ կառավարության առաջարկած օրինագիծը, ըստ որի վերահսկվում են քաղաքացիների հեռախոսային կոնտակտներն ու նրանց գտնվելու վայրը, մի շարք խնդիրների հետ է կապված: Որոշ հարցերի պատասխաններ դեռ չեն տվել նույնիսկ իշխանության ներկայացուցիչները։

Водитель автобуса в Ереване - Sputnik Արմենիա
Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի պարզել՝ կորոնավիրուսով վարակված եք, թե ոչ

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած օրինագիծը, որը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում թույլ կտա օրինական ճանապարհով հետևել քաղաքացիներին բջջային հավելվածների օգնությամբ։ Մասնավորապես առաջարկվում է օգտագործել էլեկտրոնային ծրագրեր՝ պարզելու համար բաժանորդի գտնվելու վայրն ու այն անձանց կոնտակտային տվյալները, որոնց հետ նա կապի մեջ է եղել (բայց ոչ հեռախոսազրույցի բովանդակությունը)։ Առաջարկվում է տվյալներ հավաքել նաև բաժանորդի առողջական վիճակի մասին, այդ թվում այնպիսի տվյալներ, որոնք բժշկական գաղտնիք են հանդիսանում։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդգծեց, որ այս միջամտությունը սահմանափակվելու է հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ժամկետներով, իսկ տվյալները կփոխանցվեն միայն պատասխանատու մարմիններին։ Քաղաքացիների անձնական տվյալների ապօրինի բացահայտման համար պատասխանատվություն է նախատեսված, ընդհուպ՝ քրեական։

Սակայն սա դեռ ամբողջը չէ, Հայաստանի կառավարությունը հետևելու է քաղաքացիների տեղաշարժին հատուկ էլեկտրոնային հավելվածի միջոցով, որը իրենք` քաղաքացիները, պետք է վերբեռնեն իրենց հեռախոսների մեջ։ Ընդ որում՝ իշխանությունները դեռ չեն որոշել, թե ինչպես են հետևելու այն քաղաքացիներին, որոնք կհրաժարվեն տեղադրել հավելվածը, կամ որոնք ընդհանրապես սմարթֆոն չունեն (հետևաբար, հավելվածը վերբեռնելու հնարավորություն չկա)։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում IT փորձագետ Վահան Հովսեփյանը նշեց, որ ԱԺ–ում քննարկումն ակնհայտորեն մի բան է ցույց տալիս` օրենսդրական փոփոխությունների ընդունումը կհանգեցնի բջջային օպերատորների եկամտի խիստ նվազման։ Սա իր հերթին կազդի հարկային մուտքերի վրա, մարդիկ անցում կկատարեն մեսենջերների, կվախենան գաղտնալսումից, ավելի քիչ կօգտվեն ձայնային զանգերից։

 «Սակայն այստեղ հարցը նույնիսկ ոչ թե եկամտի նվազումն է, այլ այն, որ նախ, եթե մարդիկ դադարեն բջջային կապի միջոցով զանգեր կատարելուց, ապա բազմակի անգամ կնվազի զանգերի վերահսկման արդյունավետությունը։ Ստացվում է, որ ամբողջ այդ ներդրվող համակարգը կողմնորոշվելու է նրանցով, ում հետ նման բան անել հնարավոր է, իսկ դա արդեն ունիվերսալ լուծում չէ», – ասաց Հովսեփյանը։

Станция Еритасардакан ереванского метрополитена - Sputnik Արմենիա
Երևանի մետրոն կաշխատի պլաստիկ քարտերով ու բջջային հավելվածներով

Մյուս կողմից` եթե պահանջ դրվի մշտապես սմարթֆոն ունենալ ձեռքին, ապա անհրաժեշտ է բոլորին ապահովել դրանցով, ինչն անիրատեսական է։ 

«Հաղորդագրությունների, մեսենջերների միջոցով իրականացվող զանգերը որսալու համար այդ սմարթֆոնների վրա հետևող ծրագրեր դնելն ընդհանրապես «Մեծ եղբոր» շարքից է, բացի այդ, նման պահանջները կարելի է շրջանցել VPN–ի միջոցով», – նշեց Հովսեփյանը։

Այսպիսով, ըստ էության, իշխանությունները հսկայական իրավունքներ կունենան, սակայն նման մեթոդներով խնդիրը լուծելը չափազանց անարդյունավետ կլինի, իսկ գուցե նաև անհնար, նշեց մասնագետը։

Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում գրել է, որ ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացու հեռախոսազանգերի տվյալների հավաքագրում, այսինքն՝ ում է զանգահարել, երբ, որքան է տևել զանգը, և առանց դրա բովանդակության մասին իմանալու՝ կասկած հայտնել նրա գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։

«Անկասկած, հիանալի է, որ բովանդակությունը չի ձայնագրվելու։ Սակայն սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից», – գրել է Մարտիրոսյանը։

Եվ հետո, ըստ փորձագետի՝ հարկավոր է ստեղծել տվյալների հավաքագրման և ապագայում դրա ոչնչացման նկատմամբ հանրային վերահսկողություն։ Կառավարության բարի կամքի վրա այս հարցում հիմնվել չի կարելի։

Մի քանի օր առաջ Sputnik Արմենիան գրել էր այն մասին, որ սմարթֆոնների համար ՀՀ իշխանությունների ներկայացրած AC19 հավելվածը, որը պարզում է կորոնավիրուսի վտանգը օգտատերերի համար, փորձագիտական հանրության շրջանում կասկած է առաջացրել նրա իրական նշանակության վերաբերյալ։

Վահան Հովսեփյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ պարետի կողմից դրանից հետո ներկայացված էլեկտրոնային տեղաշարժման թերթիկը, որի տվյալները գտնվում են նույն սերվերի վրա, ինչպես նաև սմարթֆոնների համար նախատեսված հավելվածը, որը օգտատերերի համար պարզում է կորոնավիրուսի վտանգը, նույնպես մի շարք թերություններ ունեն։

Молодой человек в защитной маске в аэропорту Внуково - Sputnik Արմենիա
Ի՞նչ արդյունք կտա Շվեդիայի համաճարակային էքսպերիմենտը

Այսպես, օրինակ, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի ստորագրած նորմատիվային ակտի հավելվածում հեռախոսահամարի գրանցումը նշված չէ որպես պարտադիր պայման։ Մյուս կողմից` տեղաշարժման թերթիկը պետք է հաստատել ստորագրությամբ, ինչը չկա էլեկտրոնային տարբերակում. էլեկտրոնային ստորագրություն դնելու հնարավորություն չկա։

«Հասկանալի չէ, թե ով է հավաքում անձնական տվյալները, ով է դրանք մշակում, նշված չեն անձնական տվյալների հավաքագրման նպատակները։ Վեբկայքը տեղակայված է Հայաստանում, սակայն նրա որոշ բաղադրիչներ (dns) գրանցված են Digital Ocean–ում, որը արտասահմանյան ընկերություն է։ Անհասկանալի է նաև իրանցի գործընկերների կողմից դրսևորվող շտապողականությունը այն դեպքում, երբ նմանատիպ լուծումներ մի քանի ժամվա ընթացքում ներկայացրել էին հայկական մի քանի ընկերություններ», – նշեց Հովսեփյանը։

Ինչու է ուսուցիչը հեռախոս նվիրում աշակերտին, կամ հեռավար կրթության լավ և վատ կողմերը

Եթե հավելվածի հիմնական գործառույթը քաղաքացիների տեղաշարժին հետևելն է, ապա այն ընդհանրապես անարդյունավետ է։ Ի՞նչ անել, եթե հեռախոսահամարը գրանցված է ամուսնու անունով, բայց նրանից օգտվում է կինը։ Հետևել կնոջն ու գտնել ամուսնո՞ւն։ Կամ ի՞նչ անել, եթե մարդը մոռացել է հեռախոսը: Օրենսդրությամբ հեռախոսը միշտ հետն ունենալը պարտադիր պայման չէ, չէ՞, կամ ի՞նչ անել այն դեպքում, երբ հեռախոս ընդհանրապես չունես։

Չկան զանգերի սպասարկման կենտրոններ, ուր կարելի է զանգահարել և առանց որևէ հավելվածի տեղեկացնել տնից դուրս գալու մասին: Այդ դեպքում ստուգողները կարող են միայն նույնականացման քարտով կամ անձնագրով ստուգել համակարգում տեղաշարժի թերթիկը։

«Ընդհանուր համակարգ չկա: Կա միայն իրանցիների կողմից ստեղծված հավելված, որի միջոցով, հնարավոր է՝ մեր տվյալները անհայտ տեղ են ընկնում», – ասաց Հովսեփյանը։

Միևնույն ժամանակ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ավելի վաղ ասել էր, որ երկրից տեղեկությունների արտահոսք լինել չի կարող, քանի որ AC19–ի բազաներն ու սերվերները գտնվում են Հայաստանում։

Генеральный директор Zoom Эрик Юань на церемонии открытии Nasdaq (18 апреля 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Zoom-ի հիմնադիրը կորոնավիրուսի համավարակի շրջանում միլիարդներ է վաստակել

Ստեղծված իրավիճակում, ըստ Հովսեփյանի, անհրաժեշտ է, որ պարետատունը բաց աշխատի, լիազորություններ տա այն պետական մարմիններին, որոնք ստեղծվել են հենց օպերատիվ գործունեություն ապահովելու համար։

Մասնավորապես, մասնավոր հատվածի ռեսուրսների ներգրավման հարցում անհրաժեշտ են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Առողջապահության նախարարությունների ջանքերը, անձնական տվյալների պաշտպանության համար պետք է հոգ տանի Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Այս ամենից զատ ինտերնետի կառավարման ոլորտում պետք է քաղաքականություն մշակվի ՀՀ Ինտերնետ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Մոլորակի բնակչության 66%–ը կարող է կորոնավիրուսով վարակվել. ԱՀԿ փորձագետ

Լրահոս
0