ԱԺ-ն դարձյալ արտահերթ նիստ է գումարել. ընդդիմությունը դահլիճում չէ

© Sputnik / Asatur YesayantsПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն, անդրադառնալով դահլիճում ընդդիմության բացակայությանը, նրանց կոչ արեց մինչև ուշ երեկո միանալ խորհրդարանի աշխատանքին:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Կառավարությունն այսօր կայացրած հրատապ որոշմամբ ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «հեռախոսային խոսակցությունների վերահսկման» պայմանական անվանումն ստացած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, հիշեցնենք՝ վերաբերում է կորոնավիրուսից մահացած անձանց չդիահերձելուն:

Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван  - Sputnik Արմենիա
Բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք սահմանափակել ՀՀ-ում մարդկանց տեղաշարժը. Ավինյան

Աշխատանքի գնացողն առաջիկա օրերին պետք է ապացույց ունենա, որ գնում է աշխատավայր

Հիշեցնենք, որ երկու օրինածերն էլ մայիսի 30-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում ընդունվել էին առաջին ընթերցմամբ, սակայն, այսօր՝ երկրորդ ընթերցման ժամանակ, կառավարությունն ինքը հրաժարվեց դիահերձման մասին նախագիծը քննարկելուց, ու այն հանեց օրակարգից:

Իսկ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փոփոխությունների մասին նախագծերը տապալվեցին ձայների անհրաժեշտ թիվ չստանալու արդյունքում:

Եվ ահա ժամեր անց՝ կառավարությունը նոր որոշում կայացրեց ու երկու նախագծերի փաթեթները դարձյալ ուղարկեց ԱԺ՝ արտահերթ նիստում քննարկելու, ընդ որում՝ զրոյից՝ թե՛ առաջին, և թե՛ երկրորդ ընթերցմամբ:

«Ես ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը կանխարգելելու փոխարեն նման վարքագիծ որդեգրեցին, և մենք ստիպված նորից ենք քննարկում այս օրինագիծը»,- ԱԺ-ում «հեռախոսային խոսակցությունների վերահսկման» օրինագիծը հերթական անգամ ներկայացնելիս ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նշենք, որ նախագծի քննարկմանը մասնակցում են միայն իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամները:

Ընդդիմադիր խմբակցություններից մեկը՝ «Լուսավոր Հայաստանը», արտահերթ նիստին չի մասնակցում: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ ԱԺ աշխատակազմից արտահերթ նիստ գումարելու որոշման մասին իրենց հայտնել են նիստի մեկնարկից 5 րոպե անց միայն: 

Премьер-министр Никол Пашинян звонит гражданам - Sputnik Արմենիա
Փաշինյան. «Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները»

«Եթե հիմա մենք վազելով էլ գնանք խորհրդարան, արդեն անիմաստ է, որովհետև հարցը շատ կարճ է, և մենք չենք կարողանա ելույթ ունենալ»,- ասել է Մարուքյանը: 

Այդուհանդերձ, ընդդիմադիր խմբակցության ղեկավարը դարձյալ պնդեց, որ օրենքի նախագիծը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի դեմ պայքարի հետ և հիշեցրեց, որ նախորդ քվեարկության ժամանակ իրենք բոյկոտել էին ու չէին մասնակցել քվեարկությանը՝ տապալելով նախագծի ընդունումը:

«Բարգավաճ Հայաստանն» իր բացակայության մասին առայժմ որևէ հայտարարություն չի արել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն, անդրադառնալով դահլիճում ընդդիմության բացակայությանը, նշեց, որ մի քանի ժամ առաջ նույն նախագծի քննարկմանն ընդդիմությունը մասնակցել է, եղել է բավականին բուռն քննարկում:

«Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն ունեցել են հնարավորություն իրենց դիրքորոշումը ներկայացնելու, ինչը և արել են»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները նիստի մասին տեղեկացվել են այն պահին, երբ կառավարությունից ստացել են համապատասխան տեղեկությունը:

Водитель автобуса в Ереване - Sputnik Արմենիա
Ազգային ժողովը տապալեց հեռախոսային շփումները վերահսկելու նախագծի ընդունումը

Միրզոյանը հայտնեց, որ օրինագծերի փաթեթն այսօր կքննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ, ուստի ընդդիմությանը կոչ արեց մինչև ուշ երեկո միանալ խորհրդարանի աշխատանքին:

Հիշեցնենք՝ կառավարության առաջարկած նախագիծը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորներից և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություններից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար:

Դրանք են՝ տվյալ հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, խոսակցության սկբի և ավարտի մասին տեղեկություններ, իսկ զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ նաև այդ հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ:

Նախագծում նշվում է, որ արգելվում է խոսակցության բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, հեռախոսային խոսակցությունն ու դրա ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը:

Ընդ որում՝ օգտատերերից հավաքագրված անձնական տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:

Պարետը չեղյալ է հայտարարել իր որոշումը. Կոտայքի մարզպետը ճիշտ էր

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала