«Միակ բանը, որն ինձ անհանգստացնում է...». ինչպե՞ս են ապրում հղիները կարանտինի մեջ

Կորոնավիրուսի համավարակը բոլորիս է շեղել, բայց դե որո՞նք են մեր հրատապ գործերը․ աշխատանք, դիպլոմային, «շոփինգ»․․․ Իսկ ինչ-որ մեկը շատ շուտով կյանք է տալու նոր մարդու։ Իսկ ինչպե՞ս են հղիները գոյատևում կարանտինային այս բարդ օրերին՝ արտակարգ դրության պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik, Ժաննա Պողոսյան. Պաշտոնական վիճակագրությունը հուսադրող է՝ համավարակի սկզբից ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված հղիների կամ ծննդկանների մահվան ոչ մի դեպք չի գրանցվել։ Սակայն մինչև այսօր չկա հստակ տեղեկություն՝ արդյո՞ք վիրուսը հղիից փոխանցվում է երեխային։

Тяжело в учениях, легко в бою - Sputnik Արմենիա
Կարանտինը խոչընդոտ չէ․ հնարամիտ ծնողները երեխայի համար իսկական Fort Boyard են կազմակերպել

Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչպես են Հայաստանում հղի կանայք հոգեբանորեն դիմանում տեղեկատվության դեֆիցիտին և ինչպես են ապրում արտակարգ դրության այս դժվարին օրերին։ Պարզվեց, որ մեր ապագա մայրիկները բավականին ամուր են ու դրական են տրամադրված։

32-ամյա Հելենա Մելքոնյանը հղիության 6-րդ ամսում է։ Ընդամենը երկու օր առաջ գինեկոլոգի մոտ հերթական խորհրդատվություն է անցել։ Հայաստանի բոլոր գինեկոլոգիական կլինիկաները փոխել են աշխատանքի ռիթմն ու ոճը այն պահից, երբ հայտնի դարձավ կորոնավիրուսով առաջին վարակվածի մասին։ Օրինակ՝ ծննդկանների ամուսիններին և հարազատներին այլևս պալատ չեն թողնում, իսկ բոլոր բուժաշխատողները դիմակներով ու ձեռնոցներով են։

«Բժիշկները ծննդկաններին խնդրում են հարցեր առաջանալու դեպքում հիվանդանոց չգնալ, այլ հեռակա կապ հաստատել։ Պետք է ասել, որ այն հիվանդանոցում, որտեղ ես եմ հետազոտություններ անցնում, մինչև համավարակն էլ ամեն տեղ ախտահանիչներ էին դրված, և սանիտարական պայմանները բարձր մակարդակի վրա էին»,-պատմում է նա։

Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում

Հելենան կարանտինին հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստվել է դեռ հունվարից, երբ կարդացել է տարածվող վարակի մասին նորությունները։ Իսկ մարտի սկզբից ինքնակամ անցել է ինքնամեկուսացման։

«Իհարկե ուզում եմ զբոսնել, մաքուր օդ շնչել, ընկերներիս հանդիպել, բայց պետք է հասկանալ, որ հիմա ավելի լավ է տանը մնալ։ Կյանքը փողոցից տեղափոխվել է տներ, և դա նույնպես հիասքանչ է»,-ժպիտով ասում է Հելենան։

Հելենայի լավատեսությունը կիսում է նաև 27-ամյա Լուսինե Սարգսյանը, որը շատ շուտով՝ մայիսի կեսերին, մայրիկ է դառնալու։

«Առանձնապես անհանգստություններ չունեմ: Մեր բժշկական կենտրոնը ամբողջ ուժով աշխատում է, և նույնիսկ եթե կարանտինը ձգվի մինչև երեխայիս ծնունդը, բուժաշխատողներն ամեն ինչ լավագույն ձևով կկազմակերպեն»,-ասում է Լուսինեն։

Армянин с балкона поет для жителей Брюсселя песни Азнавура - Sputnik Արմենիա
Հայ երգիչն Ազնավուր է երգում Բրյուսելի` կարանտինում գտնվող բնակիչների համար. տեսանյութ

Կատակում է՝ մեկ ամիս առաջ հիվանդանոցում պառկած է եղել բարձր ջերմությամբ և հազով իր մոտ H1N1 գրիպ էին հայտնաբերել։ Այդքանն իրեն լիուլի բավական է:

Արտակարգ դրության խստացումները՝ նոր մեմերի առիթ. ամենածիծաղաշարժ ձևաթղթերի ընտրանին

«Ես ու ամուսինս արդեն չորս տարի է, ինչ ամուսնացած ենք, մի քանի օր առաջ կատակում էինք, որ այսքան ձգձգեցինք երեխա ունենալը, իսկ նա որոշեց այսպիսի «վիրուսային» ժամանակ ծնվել։ Մյուս կողմից՝ եթե արդեն փոքրիկ ունենայինք, պիտի ուշադիր հետևեինք, որ հանկարծ չվարակվի։ Ամեն դեպքում բարդ էր լինելու»,-ասում է ապագա մայրիկը։

Լուսինեն դեղագործ է։ Ընկերությունը, որտեղ նա աշխատում է, մի շարք դեղեր է արտադրում, այդ թվում՝ նորածինների համար նախատեսված բարձր ջերմության դեմ մոմիկներ։ Այս օրերին ընկերությունը շարունակում է աշխատել, իսկ Լուսինեն, անգամ ֆիզարձակուրդում գտնվելով, որոշել է տնից օգնել փաստաթղթերի և տվյալների հարցում։

«Միակ բանը, որն ինձ անհանգստացնում է՝ չեմ հասցրել փոքրիկի համար անհրաժեշտ մի շարք պարագաներ գնել։ Մտածում էի, որ դրանով կզբաղվեմ ֆիզարձակուրդի ընթացքում։ Բայց ո՞վ կարող էր մտածել, որ երկրում այսպիսի վիճակ կլինի։ Հավանաբար, օրորոցն ու հագուստը առցանց կպատվիրեմ»,-չի վհատվում նա։

Ի տարբերություն նախորդ երկու հերոսուհիների՝ 25-ամյա Մարիամ Նալբանդյանը շուտով երկրորդ անգամ է մայր դառնալու։ Նրա հետ մենք կարողացանք զրուցել միայն այն ժամանակ, երբ 2,5-ամյա չարաճճի Սևակը քնեց։

Дилижан, восьмой день карантина - Sputnik Արմենիա
Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ

 «Փառք Աստծու, մենք առանձնատան մեջ ենք ապրում, մեծ բակ ունենք, այնպես որ՝ որդուս հետ այնտեղ ենք խաղում, իսկ դարպասից ոչ ես, ոչ նա արդեն երկու շաբաթ է՝ դուրս չենք եկել»,-պատմեց Մարիամը։

Կինն իր ընտանիքի հետ ապրում է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում։ Ասում է, որ իրենց մարզում ժողովուրդը բավական հանգիստ է, խուճապային տրամադրություններ չկան, բայց միևնույնն է, իրեն աշխատավայրից տնային ռեժիմի են ուղարկել դեռ նախքան արտակարգ դրության խստացումը։ Մինչև պաշտոնական ֆիզարձակուրդը Մարիամը դեռ երկու ամիս ուներ՝ հիմա նա հղիության 5-րդ ամսում է։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Սահմանափակվել է մուտքն ու ելքը երկիր, արգելել են բոլոր հանրային միջոցառումները։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։ Ամբողջ երկրում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում է գործում։ Տնից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ունենալով անձնագիր և լրացված ձևաթուղթ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է  532-ի։

Բուժում են ստանում 499 մարդ։ Վարակվածներից 90-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, նրանցից 30-ի վիճակը ծանր է։

Կորոնավիրուսից Հայաստանում 3 մահ է արձանագրվել։

«Ռոսպոտրեբնադզորը» կորոնավիրուսի ախտորոշման բարձր ճշգրտության թեստ է ստեղծել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала