Ժասմինն ասել է, որ ինքն ու 3-ամյա որդին էլ են վարակվել կորոնավիրուսով

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցПевица Жасмин
Певица Жасмин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգչուհու ցնցող հայտարարությունը հնչել է «Ռուսական ռադիոյի» եթերում և զարմացրել երկրպագուներին, քանի որ դեպքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, և բժիշկները չեն հասկացել, թե ինչ է կատարվում։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik․ Ռուսական էստրադայի երգչուհի Ժասմինը խոստովանել է, որ իր փոքրիկ որդու հետ վարակվել է կորոնավիրուսով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Певица Жасмин (@jasmin)

Բազմազավակ աստղը «Ռուսական ռադիոյի» հաղորդավար Ալլա Դովլաթովայի երեկոյան շոուի ընթացքում պատմել է, որ իր երեք տարեկան որդու՝ Միրոնի հետ կորոնավիրուսով է վարակվել մի քանի ամիս առաջ։

Президент РФ В. Путин посетил больницу в Коммунарке - Sputnik Արմենիա
Գլխավոր բժիշկը կորոնավիրուսով է վարակվել. նա օրեր առաջ շփվել էր Պուտինի հետ

Սկզբում սովորական հարբուխ է թվացել, երգչուհին բազմաթիվ անալիզներ է հանձնել, բայց բժիշկները չեն կարողացել հստակ ախտորոշում տալ և տարակուսել են։ Հիվանդության ախտանիշները եղել են բարձր ջերմությունը, հազն ու թուլությունը, այնուհետև Միրոնի մոտ երիկամների խնդիրներ են սկսվել։

Ժասմինը հաստատել է նաև, որ ներկա է եղել Իգոր Կրուտոյի քրոջ ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված աստղային երեկույթին, որին ներկա են եղել նաև Լև Լեշչենկոն և Իգոր Նիկոլաևը։ Երեկույթից հետո երգիչները COVID-19-ով վարակված լինելու կասկածով տեղափոխվել են հիվանդանոց։

Հիշեցնենք, որ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ինչից հետո նա հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ Նիկոլաևի թեստը բացասական է եղել։

Լրահոս
0