Լևոն Արոնյանի կինը մահացավ

© Sputnik / Asatur YesayantsАриана Каоли и Левон Аронян
Ариана Каоли и Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արոնյանը գրել է, որ իր սիրելի կինը խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրում էր գեղեցիկ կյանքով։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին։ Տեղեկությունը Twitter–ի իր էջում հրապարակել է Արոնյանը։

«Ես խոսքեր չունեմ՝ արտահայտելու տխրությունս` իմ կնոջ ՝ Արիանանի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրում էր գեղեցիկ կյանքով ...Սիրում եմ քեզ, իմ քաղցրիկ, ննջիր խաղաղությամբ»,-գրել է Արոնյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 30–ին Արիանա Կաոիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։

«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին

Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։

Танец Арианы Каоли - Sputnik Արմենիա
«Հարսի պարը»` Լևոն Արոնյանի ֆիլիպինուհի կնոջ կատարմամբ

Հիշեցնենք, որ մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Արոնյանի կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Փրկարարները դժվարությամբ, հատուկ տեխնիկա օգտագործելով են կարողացել Արիանային դուրս բերել ավտոմեքենայից: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն ու ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին ամուսնացել են 2017–ի սեպտեմբերի 30-ին։ Նրանց պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում։

«Մեծ է կորուստը»․ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Արոնյանին

Լրահոս
0