00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Միհրան Մախսուդյան
Ժողովրդից մանդատ ստացածներն այսօր պետք է լինեն ժողովրդի կողքին․ Միհրան Մախսուդյան
18:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավթի գնի անկումն ու 3 խոշոր խաղացողները. ո՞ւմ համար է այս իրավիճակն ամենավտանգավորը

© AP Photo / Susan WalshВстреча "на ногах" президентов России и США Владимира Путина и Дональда Трампа на полях саммита G20 (28 июня 2019). Осака
Встреча на ногах президентов России и США Владимира Путина и Дональда Трампа на полях саммита G20 (28 июня 2019). Осака - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև նավթի արդյունահանման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Քաղաքագետ Վլադիմիր Շապովալովը ռադիո Sputnik-ի եթերում իրավիճակի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել։

ԵՐԵՎԱն, 1 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կքննարկեն նավթի համաշխարհային գների բարձրացումը, որ աջակցեն իրենց նավթարդյունաբերությանը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края - Sputnik Արմենիա
Նավթային պատերազմ. Վաշինգտոնը խախտել է գլխավոր արգելքը

«Նրանք (ՌԴ-ն և Սաուդյան Արաբիան, – խմբ․) նախատեսում են հավաքվել, մենք բոլորս նախատեսում ենք հավաքվել, որպեսզի գնահատենք, թե ինչ կարող ենք անել։ Որովհետև դուք չեք ուզում կորցնել նավթարդյունաբերությունը։ Դա հազարավոր աշխատատեղեր է»,-ասուլիսի ընթացքում Թրամփի հնչեցրած խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նա խոստովանել է, որ նավթի ցածր գները մի կողմից օգնում են ամերիկյան ավիաընկերություններին, մյուս կողմից՝ վնաս հասցնում ամերիկյան նավթարդյունաբերությանը։ Թրամփի խոսքով՝ ինքը «լավ զրույց» է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ իբն Սալմանի հետ։

Ռադիո Sputnik-ի եթերում քաղաքագետ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատմության և քաղաքագիտության ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Շապովալովը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում ամենաշատ տուժող կողմը հենց ԱՄՆ-ն է։

«Այս պահին նավթի շուկայում երեք հիմնական խաղացող կա․ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան (որը ներկայացնում է ՕՊԵԿ-ը) և ԱՄՆ-ն՝ իր նավթային համալիրով։ Այդ պատճառով գների այսքան մեծ անկման պարագայում երեք խոշորագույն նավթարտադրողների միջև բանակցությունը միանգամայն տրամաբանական քայլ է։

Փաստորեն, Թրամփն արդեն սկսել է այդ բանակցությունները։ Նավթի գների անկման ընթացքում հենց ամերիկյան նավթարդյունաբերությունն է հանդիսանում գլխավոր պարտվող կողմը, քանի որ ամերիկյան նավթի ինքնարժեքը զգալիորեն բարձր է ռուսական և սաուդյան նավթի ինքնարժեքից։

Գների հետագա անկման կամ ցածր գնի հաստատուն պահպանման դեպքում ամերիկյան նավթարդյունաբերողների զգալի մասը կսննկանան, դա արդեն իսկ տեղի է ունենում։ Այդ պատճառով Թրամփը շահարգրգռված է, որպեսզի նավթի գները մնան բավարար մակարդակի վրա»,-ասել է Վլադիմիր Շապովալովը։

Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края. - Sputnik Արմենիա
Նավթն իր հետևից ռուսական գազի գները ներքև չի տանի. ահա թե ինչու

Նրա կարծիքով՝ նավթի շուրջ բանակցությունները՝ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա-ԱՄՆ կազմով, միանգամայն հնարավոր են։

 «Ռուսաստանը միշտ բաց է բանակցային գործընթացի համար, և այն փաստը, որ արդեն հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև, վկայում է, որ բանակցային գործընթացը հնարավոր է։ Եռակողմ ֆորմատը նույնպես հավանական է. գոյություն ունի ՕՊԵԿ+ հարթակի ստեղծման նախադեպը, որը նոր է ավարտել գործունեության հերթական փուլը։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Թրամփը կլինի նոր բանակցություններ նախաձեռնողը»,-նշել է Վլադիմիր Շապովալովը։

Մարտի 6-ին ՕՊԵԿ+ երկրները չկարողացան պայմանավորվել նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանավորվածությունների ցուցանիշների փոփոխման կամ դրանց երկարաձգման շուրջ։ Ռուսաստանն առաջարկում էր պահպանել գոյություն ունեցող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը։ Արդյունքում ապրիլից դադարում են գործել նախկին միության մասնակից երկրներում արդյունահանման սահմանափակումները։

Նավթային պատերազմ. արևմտյան փորձագետները կանխատեսել են հաղթող երկրին

Լրահոս
0