Դեսպանատունը զբաղվում է «Դոմոդեդովոյում» մնացած ուղևորների խնդրով. ԱԳՆ

© Sputnik / Илья Питалев / Անցնել ֆոտոբանկСитуация в аэропорту "Домодедово" после крушения самолета Ан-148
Ситуация в аэропорту Домодедово после крушения самолета Ан-148 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան այսօր կայանալիք թռիչքը չեղարկվել է, որի մասին ուղևորները, ըստ կարգի, պետք է տեղեկացված լինեին: Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների մասին լուրերին։

Международный аэропорт Храброво в Калининграде сертифицирован по 2-й категории ИКАО - Sputnik Արմենիա
Ռուսաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում վերջին չվերթով մեկնել Հայաստանից

«Դեսպանությունը ճշտում է օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրության պատճառները հասկանալու և իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար»,–ասել է Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ասում էին, որ տոմսերը գնած են եղել, սակայն մի մասինը հետ են վերադարձրել ու ասել`թռիչք չկա։ Հիմա նրանք մնացել են առանց սննդի։

ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգվել են․ Վլադիմիր Պուտին

Նշենք, որ մարտի 27-ից կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ռուսաստանը դադարեցրել էր օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ։ Ռուսաստանից Հայաստան կարող են վերադառնալ միայն ՀՀ քաղաքացիները։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала