Օրվա կադր․ Երևանի ոստիկանությունը չի գնահատել ռեժիմը խախտած կնոջ կրեատիվ սուտը

© Sputnik / Asatur YesayantsСамодеятельность: женщина предоставила свое видение анкеты передвижения во время ЧП
Самодеятельность: женщина предоставила свое видение анкеты передвижения во время ЧП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կինը որոշել էր խորամանկություն անել ու խաբել ոստիկանին։ Սակայն պարզվեց՝ դա այդքան էլ հեշտ չէ։

Հայաստանի բնակիչները քաղաք դուրս գալուց առաջ պետք է պարտադիր իրենց մոտ ունենան անձնագիր ու տեղաշարժի ձևաթուղթ, իսկ աշխատողները՝ նաև տեղեկանք գործատուից։

Սակայն հայերը երբեմն խորամանկություն են անում ու փորձում են կանոնը խախտելու ձև գտնել։ Օրինակ՝ Sputnik Արմենիայի լուսանկարչի օբյեկտիվում հայտնվեց մի կին, որը սովորական թղթով ուզում էր խաբել ոստիկանությանը՝ այն որպես ձևաթուղթ ներկայացնելով։

Ситуация в аэропорту Домодедово после крушения самолета Ан-148 - Sputnik Արմենիա
Դեսպանատունը զբաղվում է «Դոմոդեդովոյում» մնացած ուղևորների խնդրով. ԱԳՆ

Սկզբում նա ասաց, թե մոռացել է լրացնել ձևաթուղթը, բայց երբ իրավապահ մարմնի աշխատակիցն ասաց, որ պետք է 100 հազար դրամ տուգանք վճարի, կինը տեղում գրեց ձևաթղթի իր տարբերակը. «Գնում եմ մամայիս մոտ։ Հետ կգամ ուշ»:

Խորամանկությունը, սակայն, չաշխատեց․ նա նույնիսկ իր անունն ու ազգանունը չէր գրել։ Ոստիկանությունը չգնահատեց կնոջ «հումորի» զգացումն ու տուգանեց նրան։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ վարակվածներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, մեկը երիտասարդ է։

ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգվել են․ Վլադիմիր Պուտին

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ: Հայաստանում երեկվանից չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ աշխատանքը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:

Լրահոս
0