Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. ԱՀԿ–ն ճշգրիտ թվեր է հրապարակել

© REUTERS / Steve MarcusСоциальное дистанцирование среди бездомных в связи с коронавирусом во временном приюте на автостоянке в Лас-Вегасе, США
Социальное дистанцирование среди бездомных в связи с коронавирусом во временном приюте на автостоянке в Лас-Вегасе, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով շարունակում են առաջատար մնալ ԱՄՆ-ն, Իտալիան ու Իսպանիան։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 16 հազար 330–ի, մահացածներինը` 53 238–ի։ Բուժվել են 213 132–ը։ Այս տվյալները հրապարակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում։

Մեր բժիշկներն ընդդեմ կորոնավիրուսի: - Sputnik Արմենիա
Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

Վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն (245 373), երկրորդ տեղում է Իտալիան (115 242), հետո Իսպանիան է (112 065), այնուհետև Գերմանիան ( 84 794) ու Չինաստանը (81 620)։

Տասնյակում են նաև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Թուրքիան։

Խուճապ չկա, բայց կա դեպքերի աճի վտանգ. Փաշինյանը` կորոնավիրուսի մասին

Մարտի 11-ին ԱՀԿ–ն նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ արեց պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվն ավելանում է. վարակը «դրսից» վերցրածներ էլ կան

 

Լրահոս
0