«Պետք չես, և վերջ». տարբեր առաջնությունների մրցանակակիր հայ ծանրորդի առաջ փակել են դռները

© Sputnik / Asatur YesayantsТренировка в преддверии ЧМ-2019 по тяжелой атлетике
Тренировка в преддверии ЧМ-2019 по тяжелой атлетике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Սպորտում հիշում են չեմպիոններին, բայց հաճախ լինում են մարզիկներ, որոնք չեմպիոնական տիտղոսին շատ մոտ կանգնած լինելով` անընդհատ մրցանակային այլ տեղեր են զբաղեցնում: Այս տխուր «ավանդույթի», իրեն սպորտից դուրս թողնելու մասին է պատմել ծանրամարտիկ Արա Խաչատրյանը:

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Ծանրամարտիկ Արա Խաչատրյանն իր մարզական կարիերայի ժամանակ երեք անգամ նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, մեկ անգամ էլ աշխարհի առաջնությունում դարձել բրոնզե մեդալակիր: Մարզիկի համար միակ մխիթարությունն այն  էր, որ հիմնականում 2-րդ տեղն է զբաղեցրել` զիջելով Հայատանի հավաքականի իր թիմակիցներին:

Վնասվածքն ու հետևանքները

2010 թվականին Ստամբուլում կայացած աշխարհի առաջնությունում Արա Խաչատրյանը հերթական անգամ շատ մոտ էր երկամարտի ոսկե մեդալին: Սակայն այս անգամ անհաջողությունն ավելի «ցավոտ» էր հայ ծանրորդի համար:

© Photo : Facebook / Ara KhachatryanԾանրամարտիկ Արա Խաչատրյանը
«Պետք չես, և վերջ». տարբեր առաջնությունների մրցանակակիր հայ ծանրորդի առաջ փակել են դռները - Sputnik Արմենիա
Ծանրամարտիկ Արա Խաչատրյանը

Ճիշտ է, Արան հաղթեց պոկում վարժությունում` 175 կգ արդյունքով, ու նվաճեց ոսկե փոքր մեդալը, բայց մոտեցումներից մեկի ժամանակ արմնկահոդի ծանր վնասվածք ստացավ ու չկարողացավ շարունակել պայքարը` երկամարտում համարվելով հաղթողի հիմնական հավակնորդ։

Ծանրորդներ Նազիկ Ավդալյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադահլիճներ կբացվեն Արցախում

«Երբեք չեմ մոռանա այդ մրցաշարը: Ոչ միայն նրա համար, որ անտանելի էր ցավը վնասվածքից հետո: Ես այդ տարի պատրաստ էի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուն, որը ինձ համար, ցավոք, ծանրամարտում այդպես էլ անհասանելի մնաց»,- ասում է Խաչատրյանը:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, բայց այլ մարզաձևում

Նա իր կյանքը ծանրամարտից հեռու չէր պատկերացնում: Բայց ծանրամարտում գործելու լիարժեք հնարավորություն չստանալով` նա սկսեց զբաղվել եռամարտով ու 2019 թվականին նվաճեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Մարզիկն իրականացրեց իր երազանքը, թեկուզ այլ մարզաձևում։

Тяжелоатлет Тигран Мартиросян - Sputnik Արմենիա
«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

«Ես պարզապես այլ անելիք չունեի: Չէի պատկերացնում ինձ առանց սպորտի, առանց ծանրաձողի: Ու քանի որ եռամարտի ու ծանրմարտի մեջ բավականին մեծ նմանություն կա, սկսեցի զվաղվել եռամարտով»,- պատմում է նա:

Ցավոտ վերաբերմունք

Ծանրամարտում երեք անգամ Եվրոպայի առաջնությունների արածաթե ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալուց հետո` 2015 թվականին,  Արա խաչատրյանը որոշեց ավարտել իր  մարզական կարիերան։ «Ես հասկացա, որ տարիքս արդեն այն չէ մեդալների լիարժեք պայքարի համար: 33 տարեկանը սպորտի համար մեծ է համարվում: Բացի այդ, ինձ ասացին, որ ես իրենց պետք չեմ: Անկեղծ ասած շատ նեղսրտեցի, որովհետև երկար տարիներ հավաքականի կազմում հանդես գալուց ու բազմաթիվ մեդալներ նվաճելուց հետո նույնիկս շնորհակալության չարժանացա: Պետք չես ու վերջ: Ցավալի էր, որ նման կերպ եղավ հրաժեշտս մեծ սպորտին, որին ծառայել էի նվիրումով: Կարծես թե, գործիք էի ղեկավարության համար, օգտագործեցին ու շպրտեցին»։

Մեկ տարի աշխատանք ստանալու ճանապարհին

Մարզական կարիերան ավարտելուց հետո մարզիկներից շատերը փորձում են աշախտել իրենց ոլորտում: Արա Խաչատրյանն էլ բացառություն չէր. նա ցանկանում էր իր գիտելիքն ու փորձը փոխանցել ապագա ծանրամարտիկներին։

«Հոգեբանական հզոր աջակցություն է». օլիմպիադայի մրցանակակիրները` ցմահ պատվովճարների մասին

«2018 թվականին, որպեսզի ես աշխատանք ստանամ, մեկ տարի Գյումրի-Երևան-Գյումրի ճանապարհն եմ անցել: Այդքան չարչարվելուց հետո ինձ հատկացվեց կես դրույք մարզչական աշխատանք` 49 հազար դրամ աշխատավարձով: Մինչև օրս էլ ամեն ինչ նույնն է, ոչ մի փոփոխություն»։

Ֆիզկուլտուրայի ուսուզիչ` աշխարհի մրցահարթակներից հետո

Կյանքը շարունակվում էր, և աշխատել էր հարկավոր: «Քանի որ համարյա բոլոր դռներն իմ դեմ փակվել էին, գնացի դպրոց ու Շիրակի Մայիսյան գյուղում 2016-ից մինչև 2017 թվականի վերջը աշխատեցի որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Երեխաների հայացքի մեջ միշտ հարց էի տեսնում՝ դու այդքան նվաճում ու մեդալ որ ունես, ինչի՞ ես աշխատում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Նեղվում էի: Առաջարկեցի իմ ծառայությունները Հայաստանի պատանեկան հավաքականում որպես գլխավոր մարզչի օգնական կամ ուղղակի որպես մարզիչ: Լսեցի մեկ բառ՝ ոչ»,-ասում է Խաչատրյանը:

Sputnik Արմենիան արդեն պատմել էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը մասին, որը նույնպես ստիպված է եղել աշխատել գյուղի դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Պարզվում է` Արա Խաչատրյանը հավասարապես կիսել է հավաքականի իր ընկերոջ ճակատագիրը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала