Սիրիայի իշխանությունները սկսել են վերականգնել Հալեպի արվարձանում գտնվող Էլ–Համդանիա շրջանը։ Մարտական գործողությունների ժամանակ այն թիրախում էր և խիստ տուժել է ահաբեկիչների գնդակոծություններից։
Ականազերծման աշխատանքներից հետո շինարարները սկսել են մաքրել փողոցները, տների վերանորոգում է ընթանում։ Փախստականները վերադառնում են իրենց տները։
Այստեղ նախևառաջ սկսել են վերականգնել ենթակառուցվածքներն ու ճանապարհները։ Մարդիկ զբաղված են բնակարանների նորոգմամբ, երեխաները խաղում են դեռ ոչ այնքան բարեկարգ տարածքում։
Վանքերի ու մզկիթների մասին, որոնց պատերազմը չի շրջանցել, Սիրիայի իշխանությունը ևս չի մոռացել։
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ Հալեպը խիստ տուժել է ռազմական գործողությունների ընթացքում, բազմաթիվ շենքեր, տեսարժան վայրեր ավերվել կամ վնասվել են։
Հայ մասնագետներն ախտահանիչ գործողություններ են կատարում Հալեպում. տեսանյութ
Հալեպը Սիրիայի արդյունաբերական մայրաքաղաքն էր, սակայն հակամարտության պատճառով այստեղ ձեռնարկություններից շատերը դադարեցին գործել։ Այժմ քաղաքն ամբողջությամբ վերականգնվում է, նորոգվում են տները, ձեռնարկությունները և ենթակառուցվածքները, քաղաք են վերադառնում փախստականները։




Երեխաները փողոցում. Հալեպի ծայրամասում գտնվող Էլ–Համդանիա շրջան









