00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:30
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տանը մնացած», կամ ինչպես են իրենց ժամանակն անցկացնում գյումրեցի տղամարդիկ

© Sputnik / Armenuhi MkhoyanРежиссер, монтажер Армен Майламян
Режиссер, монтажер Армен Майламян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համավարակի պատճառով ստիպված տանը փակված տղամարդիկ  երեխաներից ու կանանցից ծանր են տանում ստեղծված իրավիճակը՝ մի կողմից տանը մնալու պարտադրանքը, մյուս կողմից` տարիներով կուտակված կենցաղային հոգսերը:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Եթե Գյումրիում գործազուրկ տղամարդկանց կյանքում   համավարակից առաջ ու համավարակի ընթացքում ստեղծված իրավիճակը շատ բան չի փոխել՝  բացառությամբ բակերում ժամանակ անցկացնելու սահմանափակման, ապա նույնը չես ասի նրանց դեպքում, ովքեր սովոր չեն ժամանակը «թախտին նստած» անցկացնել:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրամ Ավետիսյան, «Հորիզոն» ստուդիայի հիմնադիր
«Տանը մնացած», կամ ինչպես են իրենց ժամանակն անցկացնում գյումրեցի տղամարդիկ - Sputnik Արմենիա
Արամ Ավետիսյան, «Հորիզոն» ստուդիայի հիմնադիր

«Հորիզոն» ստուդիայի հիմնադիր Արամ Ավետիսյանը այն մարդկանցից է,  որոնց համար տնից աշխատելն հասանելի է.  ասում է` կողքից էլ կիսատ մնացած կենցաղային գործերն է ավարտին հասցնում, ափսոս` շինանյութի խանութները չեն աշխատում: 

«Ճիշտ է, տանը վերանորոգումից հետո մնացած որոշակի գործեր կան անելու, բայց հերթը դեռ դրանց չի հասել, բացի այդ` շինանյութի խանութները փակ են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է նա:

Եթե նույնիսկ կենցաղային բոլոր գործերը ավարտին հասցնի, միևնույն է, Արամը, խոհանոցային գործերում կնոջը չի օգնի, կատակում է` կինը թույլ չի տալիս, որ նման բաներով զբաղվի:

Գյումրեցին արտակարգ պայմաններում էլ է անմիջական առևտուր սիրում, առաքում՝ ոչ

Ռեժիսոր, համակարգչային մոնտաժող Արմեն Մայլամյանին էլ իրավիճակը խոհանոց դեռ չի հասցրել, բայց այս ընթացքում դռան փականը փոխել ու լոգարանի առաստաղն է նորոգել:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրմեն Մայլամյան, ռեժիսոր, համակարգչային մոնտաժող
«Տանը մնացած», կամ ինչպես են իրենց ժամանակն անցկացնում գյումրեցի տղամարդիկ - Sputnik Արմենիա
Արմեն Մայլամյան, ռեժիսոր, համակարգչային մոնտաժող

«Այսպես որ շարունակվի ամեն ինչ էլ կանենք, միայն թե օրը լցվի»,- կես կատակ կես լուրջ պատասխանում է  Արմենը:

Անսպասելի արձակուրդներն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները նաև սիրելի գործով զբաղվելու լավ  հնարավորություն են ընձեռել: Սոցիալական մանկավարժ Սամսոն Մատինյանը խոհանոցը շատ է սիրում։ Հնարավորության դեպքում էլ առիթը բաց չի թողնում հարազատներին ու ընկերներին իր խոհարարական տաղանդը ցուցադրել։ Այս ընթացքում հմտություններն ավելի է զարգացրել. խոհանոցում ավելի հաճախ է ժամանակ անցկացնում, պատրաստած ճաշատեսակների բաղադրատոմսերը սոցցանցի իր էջում տեղադրում:

© Photo : provided by Samson Matinyan Սամսոն Մատինյան, սոցիալական մանկավարժ
«Տանը մնացած», կամ ինչպես են իրենց ժամանակն անցկացնում գյումրեցի տղամարդիկ - Sputnik Արմենիա
 Սամսոն Մատինյան, սոցիալական մանկավարժ

«Ճիշտ է՝  հեռահար աշխատանքն ու երեխաների հետ զբաղվելը կա, ազատ ժամանակը ևս շատ է ու այս ժամանակը լրացնել փորձում եմ իմ սիրած զբաղմունքով: Միշտ եմ խոհարարությունը սիրել, հիմա ավելի շատ եմ դրանով զբաղվում, սա իմ համար ավելի շատ հանգստանալու տարբերակ է: Ամենաերջանիկն,  անշուշտ, կինս է»,-պատմում է Սամսոնը։

«Ես նման բան երբեք չէի տեսել». գյումրեցիները կատարում են պարետի հրահանգը. լուսանկարներ

Ճաշատեսակների պատրաստման հարցում գուցե երջանիկ է, բայց ահա խոհանոցը հավաքելիս` նույնը չես ասի։ Սամսոնը խոստովանում է` իրենից հետո խոհանոցում «կատաստրոֆիկ» իրավիճակ է տիրում։

«Ինձանից հետո խոհանոցը մաքրելն ու կարգի բերելը մնում է կնոջս, իսկ դա հեշտ գործ չէ»,-անկեղծանում է Սամսոնը։

© Photo : provided by Samson Matinyan Սամսոն Մատինյան, սոցիալական մանկավարժ
«Տանը մնացած», կամ ինչպես են իրենց ժամանակն անցկացնում գյումրեցի տղամարդիկ - Sputnik Արմենիա
 Սամսոն Մատինյան, սոցիալական մանկավարժ

Առջևում զատկական տոներն են, իսկ զրուցակիցս փորձում է մինչ այդ զատիկի  կանաչ տորթ պատրաստել. խոստանում է` լավ արդյունքի դեպքում տորթի բաղադրատոմսը ևս հետևոևդներից գաղտնի չի պահի:

Թե որքան կշարունակվի այս վիճակը, ոչ ոք չի կարող ասել, բայց անշուշտ, տանը մեկուսացված մնալու պարագայում ազատ ժամանակը լրացնելու լավագույն տարբերակը սիրած զբաղմունքն ու «տանը մնացած» հարցերին լուծումներ գտնելն է:

Լրահոս
0