Երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած «Ճվճըվ Արոյի» որդին համաներմամբ ազատ է արձակվել

© Sputnik / Aram NersesyanЖенская тюрьма
Женская тюрьма - Sputnik Արմենիա
Համաներմամբ «Ճվճվ Արոյի» որդու պատժաչափը կրճատվել է ՝ դառնալով 2 տարի 2 ամիս։ Նա դատապարտված է եղել 6 տարի և 6 ամիս ժամկետով։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. Երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած «Ճվճըվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդին՝ Սարգիս Վարդանյանը, համաներմամբ ազատ է արձակվել. տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբանը` Լեռնիկ Հովհաննիսյանը։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Ճվճըվ Արոյի աներն ինքնասպան է եղել. դիակը հայտնաբերել են Երևանի կենտրոնում

«Նա ազատ է արձակվել ապրիլի 3–ին։ Համաներմամբ նրա պատժաչափը կրճատվել է ՝ դառնալով 2 տարի 2 ամիս, իսկ նա դատապարտված է եղել 6 տարի և 6 ամիս ժամկետով»,–ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Սարգիս Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում:

«Ճվճըվ Արոյի» որդիները երթևեկության կանոնների խախտման մոտ 15 հազար դոլարի տուգանք են ունեցել

60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ Արեգ Դավթյանը եւ ուղևոր Խաչիկ Գասպարյանը մահացել են: Մահացածները ՃՈ աշխատակիցներ էին, որոնք իրականացնում էին իրենց հերթապահությանը։

«Ճվճըվ Արոյի» որդու հղի կինը վթարի օրը շտապ տուն է ուղարկել նրան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала