00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Տեր Արամ քահանա Միրզոյան
Քանի դեռ Տավուշում հայ կա, նրանց համար խնդիր է լինելու․ Տեր Արամ քահանա Միրզոյան
14:47
5 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:53
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պիպոյան. «Պետք է ներկայացնել առանձին ապրանքների թանկացումների պատճառահետևանքային շղթան»

© Sputnik / Asatur YesayantsБабкен Пипоян
Бабкен Пипоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության ժամանակահատվածում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների պատճառներին։
Պիպոյան. «Պետք է ներկայացնել առանձին ապրանքների թանկացումների պատճառահետևանքային շղթան»

Բաբկեն Պիպոյանին նույնպես անհանգստացրել է տեղեկությունն այն մասին, որ մասնավորապես Վանաձորում թանկացել է հացը։ Ըստ նրա` այդ ուղղությամբ պետք է անպայման քայլեր ձեռնարկվեն, և իրենք կանցկացնեն համապատասխան ուսումնասիրություն` պարզելու հացամթերքի շուկայում գրանցված գնաճի պատճառները։ 

Ինչ է սպասվում Հայաստանին գազի գնի հարցում. փոխվարչապետը փակագծեր է բացում

Дезинфицирующее средство - Sputnik Արմենիա
Ալկոգելների արտադրությունը խիստ վերահսկվում է. քանի՞սը սերտիֆիկատ չեն ունեցել

«Առհասարակ, գնաճի հետ կապված՝ հանդես եմ եկել հայտարարությամբ և հորդորել մրցակցային մարմնին՝ հետևել մեթոդաբանությանը։ Եթե ռեսուրսը չի բավականացնում ամենօրյա կտրվածքով, ապա գոնե շաբաթվա կտրվածքով պետք է տալ այն ապրանքների ցանկը, որոնց իրացման ցանցերում նկատվել է գնաճ, և արդյո՞ք այդտեղ չկան մրցակցային պայմանների խախտումներ կամ չարաշահումներ»,– նշում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։ 

Եվրոպայի ճանապարհը փակ է. ով է ավիացիան այս վիճակին հասցրել և հնարավոր է արդյոք այն փրկել

Բաբկեն Պիպոյանի փոխանցմամբ` պետք է ներկայացնել նաև առանձին ապրանքների հետ կապված թանկացումների պատճառահետևանքային շղթան։ Ըստ նրա` կարող է լինել գնաճի երեք պատճառ, նախ` գնաճը պայմանավորված է միջազգային շուկայում արձանագրված գնային փոփոխություններով, երկրորդ` կարող է արձանագրվել գնաճ չարաշահումների արդյունքում, և երրորդ` կարող է լինել գնաճ որոշ ապրանքատեսակների պաշարների պակասի պատճառով։

«Գնաճի պատճառահետևանքային կապերի թափանցիկ ներկայացումը միայն հնարավորություն կտա հստակ ու ճշգրիտ գնահատականներ տալ, թե արդյո՞ք պետության, պատկան կառույցների, մրցակցային մարմնի կողմից կատարվում են անհրաժեշտ քայլեր։ Չի բացառվում, որ այստեղ կարող է անելիք ունենալ ոչ միայն մրցակցային մարմինը, այլ, օրինակ, էկոնոմիկայի նախարարությունը»,– նշում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։ 

Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ` գնաճի պատճառահետևանքային կապերի ուսումնասիրությունը հեշտ չի տրվում, որովհետև իրացման ցանցում նկատվող գնային փոփոխությունը չարաշահման մասին դեռ ոչինչ չի ասում։ Ըստ նրա` եթե իրացման ցանցը ձեռք է բերում, օրինակ, իմբիրն արդեն շատ ավելի թանկ, քան նախկինում էր, ապա իրացնողը թանկ վաճառելով՝ խախտում չի անում։ Հարցն այստեղ այն է, թե արդյո՞ք մատակարարը նույն ընկերությունն է, որը նախկինում իրականացնում էր մատակարարումը։

Եթե նույն մատակարարը չէ, ապա պետք է շղթան ուսումնասիրել, թե արդյո՞ք խոշոր խաղացողը չի ստեղծել նոր խաղացող, որին մատակարարել է փոքր քանակներ, իսկ վերջինս էլ վաճառել է թանկ գնով։ Այդ դեպքում մատակարարման ցիկլում կարող է լինել փոխկապակցված համագործակցություն։

Համաճարակի ողնաշարը հաջողվել է ջարդե՞լ. Փաշինյանը լավ լուր հայտնեց

Լրահոս
0