ՌԴ-ից ռազմական մասնագետներ ժամանեցին Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու

© Sputnik / David GalstyanВоенные специалисты и техника из России прибыли в Армению для содействия в борьбе с коронавирусом (7 апреля 2020). Еревaн
Военные специалисты и техника из России прибыли в Армению для содействия в борьбе с коронавирусом (7 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աջակցություն ցուցաբերելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան ժամանեց ռազմական մասնագետների առաջին խումբը, որի անդամները հայ գործընկերներին կաջակցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման գործում: Շուտով տեղ կհասնի երկրորդ խումբը։

© Sputnik / David GalstyanՌԴ-ից ռազմական մասնագետներ ժամանեցին Հայաստան
ՌԴ-ից ռազմական մասնագետներ ժամանեցին Հայաստան՝  կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու  - Sputnik Արմենիա
ՌԴ-ից ռազմական մասնագետներ ժամանեցին Հայաստան

Երկկողմ համագործակցության շրջանակում աջակցություն ցուցաբերելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև:

© Sputnik / David GalstyanՌԴ-ից ժամանած մասնագետներն իրենց հետ նաև տեխնիկա են բերել
ՌԴ-ից ռազմական մասնագետներ ժամանեցին Հայաստան՝  կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու  - Sputnik Արմենիա
ՌԴ-ից ժամանած մասնագետներն իրենց հետ նաև տեխնիկա են բերել

Մասնագետներն իրենց հետ բերել են COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիա և ախտահանման համակարգ։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:

Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը, ֆեյսբուքի իր էջում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

© Sputnik / David GalstyanՀայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը
Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը - Sputnik Արմենիա
1/3
Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը
© Sputnik / David GalstyanՀայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը
Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը - Sputnik Արմենիա
2/3

3/3

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 853–ի։ Վտանգավոր վարակից բուժվել է 87 մարդ, մահացել՝ 8-ը։

Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում արտակարգ դրություն է հայտարարվել։  Ապրիլի 1-ից արտակարգ դրության ավելի խիստ միջոցներ են կիրառվում։

Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում արգելվել են հանրային միջոցառումները, փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Լրահոս
0