Չինաստանի ուղարկած օգնությունը շուտով Հայաստանում կլինի. Ավինյանն ասել է` ինչ է բերվում

© Photo : Facebook / Tigran Avinyan / Տիգրան ԱվինյանВ Китае грузят в самолет медоборудование для Армении (8 апреля 2020).
В Китае грузят в самолет медоборудование для Армении (8 апреля 2020).  - Sputnik Արմենիա
Այդ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիները, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի– Sputnik. Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնություն է ուղարկում Հայաստան։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Պատրաստ եմ աջակցել». Չինաստանի նախագահը նամակ է գրել Արմեն Սարգսյանին

«Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը»,–գրել է նա։

© Facebook / Tigran Avinyan / Տիգրան ԱվինյանՉինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնություն է ուղարկում Հայաստան
Չինաստանի ուղարկած օգնությունը շուտով Հայաստանում կլինի. Ավինյանն ասել է` ինչ է բերվում - Sputnik Արմենիա
Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնություն է ուղարկում Հայաստան

Համաձայն տեղեկության` Հայաստան է բերվում`

120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարք,
2 թթվածնի մատակարարման կայան,
60 000 հատ թեստ,
60 000 հատ բժշկական դիմակ,
280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

© Photo : Facebook / Tigran Avinyan / Տիգրան ԱվինյանՉինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնություն է ուղարկում Հայաստան
Չինաստանի ուղարկած օգնությունը շուտով Հայաստանում կլինի. Ավինյանն ասել է` ինչ է բերվում - Sputnik Արմենիա
Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնություն է ուղարկում Հայաստան

Ավինյանը տեղեկացրել է նաև, որ տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիները, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

«Հաղթանակը կարգուկանոնից և պատասխանատվությունից է կախված». Պուտինը դիմել է ժողովրդին

Նա նաև շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում  ներգրավված գերատեսչություններին:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ–ն Հայաստանին որպես օգնություն տրամադրել է 2000 թեստ, իսկ Ռուսաստանը` շարժական ախտորոշիչ կայան։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала