«Մուլտի գրուպի» գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել

© Photo : Multi GroupСедрак Арустамян
Седрак Арустамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի –Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին։

«Քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2017 և 2018թթ. Երևանի համայնքի կողմից «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերությանը տրվել են Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու համապատասխան շինարարական թույլտվություններ:

Շինարարական աշխատանքների ընթացքում ընկերության գլխավոր տնօրենի կողմից չեն պահպանվել օրենսդրության պահանջները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Третий президент Серж Саргсян покидает здание суда по окончанию заседания по дизельному делу (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի պատասխանից է կախված Սերժ Սարգսյանի` հանձնաժողովի նիստին մասնակցելու որոշումը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 3-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։ Հայտնաբերված իրավախախտման փաստով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018թ. մայիսի 2-ին կայացվել է որոշում՝ ընկերության գլխավոր տնօրենին վարչական իրավախախտումների օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկել։ Նա տուգանվել է 200.000 դրամով և ծանուցվել է շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին, սակայն, անտեսելով այն, շարունակել է աշխատանքները:

Նույն վարչական իրավախախտումը կրկին հայտնաբերելուց հետո՝ 2018թ. հունիսի 7-ին, կազմվել է ևս մեկ արձանագրություն։ Դրա հիման վրա էլ Երևանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018թ. հունիսի 27-ին կրկին կայացվել է որոշում՝ տնօրենին 2.500.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու:

Քրեական գործով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:

«Մուլտի Գրուպի» տնօրենը կմնա ազատության մեջ. «Արդար որոշում էր» 

Քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ ընկերության տնօրենը Սեդրակ Առուստամյանն է, որն անցնում է ևս մեկ քրգործով։ ՀՔԾ–ում քննվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում սեպտեմբերի 19–ին մեղադրանք էր առաջադրվել Սեդրակ Առուստամյանին. նրան կալանավորելու որոշում էր կայացվել։

Սակայն սեպտեմբերի 22–ին Առուստամյանը 20 մլն դրամ գրավով ազատ արձակվեց։ «Մուլտի Գրուպի» տնօրենին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Քրգործի քննությունը շարունակվում է։

Լրահոս
0