«Պատրաստ եմ աջակցել». Չինաստանի նախագահը նամակ է գրել Արմեն Սարգսյանին

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян и посол Индии в Армении по видеосвязи обсудили ситуацию с новым коронавирусом (30 марта 2020). Еревaн
Президент Армен Саркисян и посол Индии в Армении по видеосвязи обсудили ситуацию с новым коронавирусом (30 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Չինաստանի նախագահը պատրաստ է համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների առողջապահական ոլորտների համագործակցությունն ամրապնդելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին նամակ է գրել և ասել, որ պատրաստ է համատեղ ջանքեր գործադրել և աջակցություն ցուցաբերել երկու ժողովուրդների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Covid-19. Շարժական լաբորատորիան բացազատվել է - Sputnik Արմենիա
Մինչև 100 թեստի պատասխան` մեկ օրում. Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիան բացազատվել է

«Չինաստանն ու Հայաստանը բարեկամական գործընկերություն և համագործակցություն ունեցող երկրներ են: Առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել մեր երկու երկրների առողջապահական ոլորտներում համագործակցության ամրապնդման համար»,– իր նամակում ասել է Սի Ծինփինը։

Չինաստանի նախագահն ասել է, որ չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերը և պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել:

Նախագահ Սարգսյանն առաջիկայում մտադիր է շարունակել Չինաստանի նախագահի հետ քննարկումներն ու երկխոսությունը:

Հիշեցնենք` օրերս Արմեն Սարգսյանը նամակ էր հղել Չինաստանի նախագահին և բարձր գնահատել նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում այդ երկրի արձանագրած առաջընթացը:

Լրահոս
0