00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանդիպում ԱԱԾ-ում․ Հակոբ Ճաղարյանն ասել է, թե ինչի մասին է խոսել 2 ժամվա ընթացքում

© Photo : ArtsakhpressАкоб Чагарян
Акоб Чагарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի նախկին խորհրդականը խոսել է իրեն ԱԱԾ հրավիրելու և տեղի ունեցած զրույցի մասին, իսկ ԶԼՄ-ների այդչափ հետաքրքրությունը համարել անտեղի։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդականի պաշտոնից երեկ ազատված Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով ԱԱԾ-ում տեղի ունեցած հանդիպման մասին։

Антитеррористические учения государств-членов СНГ Арарат-Антитеррор-2019 (25 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում են

«Չգիտեմ, թե ինչն է իմ՝ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում: Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, և իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը»,- գրել է նա:

Ճաղարյանը նշել է, որ ինքը մանրամասն բացատրել է համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձևերն ու օրիական հիմքերը:

«ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները և կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարևորությունը»,- հայտնել է Ճաղարյանը:

Փաշինյանը մնաց առանց ավիացիոն խորհրդականի. ի՞նչ կոնֆլիկտ կար Ճաղարյանի ու Ռևազյանի միջև

Նրա խոսքով՝ իր համար անհասկանալի է լրատվամիջոցների հետարքրվածություն, քանի որ այսօր առավոտից զանգեր է ստանում նույն հարցադրումներով։

Հիշեցնենք, որ ըստ Ճաղարյանի՝ ինքը լրատվամիջոցների հրապարակումներից էր իմացել, որ վարչապետը ստորագրել է իրեն պաշտոնից ազատելու դիմումը։

«Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»: Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները»,– Facebook–ի իր էջում նշել էր նա:

Воинская часть - Sputnik Արմենիա
ՀՀ զորամասերից մեկում 7000 լիտր դիզվառելիք և բենզին է յուրացվել. Դատախազություն

Ճաղարյանը մանրամասնել էր, որ ապրիլի 4-ին վարչապետին գրել էր իր վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել էր հայկական քաղավիացիայի իրական իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման։

Ճաղարյանը մասնագիտությամբ օդաչու է, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիրը, վարչապետի խորհրդական էր նշանակվել 2019 թվականի մարտի 19-ին։

Նշենք, որ վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն է։

Օրերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Միջազգային ավիացիոն գործակալությունը փետրվարին իրականացրած ստուգումներից հետո Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեին զրկել է լիցենզիայից։ Կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ իրենց որևէ լիցենզիայից չեն զրկել։ Նա ասաց, որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից երկուսին են ժամանակավորապես զրկել Եվրոպայի ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվությունից, բայց դա չի նշանակում, որ նրանք այլ ուղղություններով չվերթեր իրականացնել չեն կարող։

Ավելի ուշ «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց Տաթևիկ Ռևազյանի հայտարարությունը և նշեց, որ ոչ թե ավիաընկերություններն են զրկվել արտոնագրից, այլ ՔԱԿ–ը չի անցել աուդիտը։

«Իրերը կոչենք իրենց անուններով». «Արմենիան» ստեղծված իրավիճակում իր բացատրությունն ունի 

 

Լրահոս
0