00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Միրզոյան. «Ադրբեջանցիները խորամանկորեն օգտվում են մեր մշակութային գործիչների բացթողումից»

© Photo : Facebook / Knarik MirzoyanКнарик Мирзоян
Кнарик Мирзоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մշակութաբան Քնարիկ Միրզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրք–ադրբեջանական համատեղ նախաձեռնությանը, ըստ որի` Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ դիմում են ներկայացրել՝ բալաբանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։
Միրզոյան. «Ադրբեջանցիները խորամանկորեն օգտվում են մեր մշակութային գործիչների բացթողումից»

Խնդիրն այն է, որ Ադրբեջանում բալաբանին անվանում են նաև դյուդյուկ, մինչդեռ մեր հարևանները սիրում են հայկական դուդուկը ներկայացնել իբրև իրենցը։

Քնարիկ Միրզոյանի դիտարկմամբ` ադրբեջանցիներն, ըստ էության, կարողանում են պահն օգտագործել և մշակութային ժառանգության բոլոր նմուշները, որոնք արմատապես կապված են հայկական մշակույթի հետ, ներկայացնել որպես իրենցը, ինչը տվյալ պահին վերաբերում է նաև դուդուկին։

«Բոլորն էլ գիտեն, որ դուդուկը մեր ազգային երաժշտական գործիքն է, և ոչ ոք այդ փաստը չի էլ հերքում, որովհետև այն պատրաստվում է հայկական ծիրանենուց, որի նմանը Ադրբեջանում կամ Թուրքիայում չկա։ Պարզապես ադրբեջանցիներն ունեն այդ ճկունությունը, որ կարողանում են մեր մշակութային ժառանգությունը ներկայացնել որպես իրենցը»,– նշում է մշակութաբանը։

Միրզոյանի համոզմամբ` այս հարցում մենք հստակ անելիք ունենք. պետք է մեր խոսքն ասենք ու պայքարի դուրս գանք ադրբեջանցիների զեղծարարության դեմ, այլապես որքա՞ն կարելի է հանդուրժել նման վարքագիծն ու թույլ տալ, որ օտարը սեփականաշնորհի մեր մշակույթը։ Միրզոյանի կարծիքով` մեր մշակութային գործիչները և հատկապես մշակութային ժառանգությամբ զբաղվող առաջատար գործիչներն ու արվեստաբանները պետք է հետևողական գործունեություն ծավալեն գործընթացը կանխելու համար։

Павильон дудука на ярмарке Вернисаж в Ереване - Sputnik Արմենիա
Ինչ է սպասում հայկական դուդուկին. ՀՀ-ն արձագանքել է թուրք-ադրբեջանական նախաձեռնությանը

«Նույնը վերաբերում է ճարտարապետությանը, ազգային ավանդույթներին, երգ ու պարին, նույնիսկ ուտեստներին, որովհետև մեծ աղմուկ բարձրացավ նաև այն ժամանակ, երբ ադրբեջանցիները փորձում էին սեփականաշնորհել հայկական տոլման։ Ադրբեջանցիների վարքագիծը լուրջ ուսումնասիրության տեղիք է տալիս։ Սա ինչ–որ տեղ նաև մեր մշակութային գործիչների բացթողումն է, որից խորամանկորեն օգտվում են ադրբեջանցիները»,– նշում է մշակութաբանը։

Ադրբեջանցին պարտվեց. հայ երգչուհուն Դրեզդենի օպերայում հոտնկայս են ծափահարել. տեսանյութ

Միրզոյանի կարծիքով` թուրք–ադրբեջանական զեղծարարության դեմ պետք է համատեղ ջանքերով պայքարեն ինչպես ժողովրդական դիվանագիտության ներկայացուցիչները, այնպես էլ պետական կառույցների բարձրաստիճան այրերը, որպեսզի մեր ժառանգությանը տեր կանգնելու գործընթացը լինի ավելի արդյունավետ։

Հայկական հետախուզության հպարտությունը. ինչպես է ադրբեջանցի հովիվը սոլֆեջիո պարապել

Լրահոս
0