Ո՞վ է կերել «Հյուսիս-հարավի» 4.5 մլն դոլարը. կառավարությունը որոշեց օգնել խաբվածներին

© Sputnik / Aram NersesyanПрезентация строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн
Презентация строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Մինչ «Հյուսիս-հարավ» շինարարական ծրագրի կապալառու իսպանական կազմակերպության նկատմամբ հարուցված քրեական գործը կհասնի ավարտին, կառավարությունը որոշեց բյուջեից վճարել շինարարների կուտակված պարտքերը:

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի– Sputnik. «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 2-րդ ծրագրի շրջանակներում դեռ 2012թ-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պայմանագիր էր կնքել իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության հետ: Ծրագրի իրականացման համար իսպանական կապալառուն պայմանագրեր էր կնքել շուրջ երկու տասնյակ ենթակապալառու հայաստանյան ընկերությունների հետ: Եվ, ահա, տարիներ անց պարզվել է, որ Հայաստանի ընկերություններն իրենց աշխատանքի դիմաց չեն վճարվել, իրենց աշխատակիցներին էլ աշխատավարձեր չեն տվել:

Презентация строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Ինչ ճանապարհներով և ինչքան վնաս է հասցվել պետությանը Հյուսիս-հարավի շինարարության ժամանակ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառվարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հարցի լուծում առաջարկեց՝ հայաստանյան պարտատերերին տրամադրել բյուջետային վարկեր՝ 5 տարի ժամկետով, տարեկան 0,01 տոկոսադրույքով: Այդ նպատակի համար բյուջեից կհատկացվի 2 228 549 216 ՀՀ դրամ (4.5 մլն դոլար):

«Սա այն հայտնի խնդիրն է, երբ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերությունը չի վճարել հայաստանյան կապալառուներին, և այդ ընկերությունները կանգնել են ծանր վիճակի առաջ: Հիմա կառավարույթյունն իր աջակցությունն է ցույց տալիս տեղական կապալառուներին, որպեսզի կարողանան վերականգնել իրենց ֆինանսական վիճակն ու ավելի առողջացած մասնակցել մեր շինարարական աշխատանքներին»,- նախագիծը ներկայացնելիս ասաց Պապիկյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ այս խնդրի վերաբերյալ հարուցված է քրեական գործ, որի նախաքննությունը դեռ չի ավարտվել:

«Հյուսիս–հարավ» ճանապարհի տրանշ 2-ի աշխատանքների վերսկսման համար քայլեր են արվում

«Դա այս ընթացքում մեր հարուցած ամենամասշտաբային քրեական գործերից է, և հույս ունենք, որ քննությունը կոնկրետ արդյունքների կհանգեցնի, ու պետությանն ու հանրությանը պատճառված վնասները կվերականգնվեն»,- ասաց վարչապետը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հայտնեց, որ քրեական գործով արդեն իսկ բացահայտվել են որոշ դրվագներ, որոնց համաձայն` չարաշահումները տեղի են ունեցել ենթակապալառու որոշ ընկերությունների ու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն»-ի ղեկավարների համաձայնության արդյունքում:

Строительные работы - Sputnik Արմենիա
«Հյուսիս–հարավի» բողոքող շինարարները կառավարությանը 2-րդ հնարավորությունն են տվել

«Ես կարծում եմ` ճիշտ կլինի այդ կազմակերպությունների ցանկը համադրել քրեական գործով մինչ օրս ձեռք բերված ապացույցների հետ ու պարզել՝ այդ կազմակերպության ղեկավարների ներկայացրած վնասները հիմնավորվել են, թե ոչ»,- առաջարկեց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք՝ 2018-ի սեպտեմբերին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության ընթացքում խոշոր չափերի չարաշահումներ են տեղի ունեցել: Հարուվեց քրեական գործ: Մինչ այդ նույն ընկերության նկատմամբ պարտքի գանձնման պահանջով դատարան էին դիմել նաև պարտատեր կազմակերպություններից մի քանիսը:

«Հյուսիս-Հարավի» գործով նոր չարաշահումներ են հայտնաբերվել. հարուցվել են 2 նոր քրգործեր

Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ծրագրի երկրորդ տրանշի վարկային համաձայնագիրը «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն»-ի հետ ստորագրվել է 2011 թ-ի մայիսի 30-ին: Դրա արժեքը 179,6 մլն ԱՄՆ դոլար էր, որի մի մասը Ասիական զարգացման բանկից ՀՀ կառավարության վերցրած վարկն էր:

Այդ գումարով ընկերությունը պարտավորվել էր կառուցել միջպետական ավտոճանապարհի
Աշտարակ – Թալին հատվածի 42կմ-անոց մասը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала