Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գալստյան. «Արմեն Ամիրյանը նախարարի խոսք էր տվել, որ կվերադարձնի գումարը»

© Sputnik / Andranik GhazaryanОванес Галстян
Ованес Галстян - Sputnik Արմենիա
«Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին։
Գալստյան. «Արմեն Ամիրյանը վկաների ներկայությամբ «նախարարի խոսք» էր տվել, որ կվերադարձնի գումարը»

Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ նախկին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել յուրացման և պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։

Ованнес Галстян - Sputnik Արմենիա
«Տատիկիս վարսերը» գնալով խճճվում են. ֆիլմի շուրջ սկանդալը հասել է Փաշինյանին ու դատարանին

«2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Բանսարկություն է». Արմեն Ամիրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

«Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի փոխանցմամբ` քրեական գործը հարուցվել է հիմա, որովհետև դա առանձնացվել է մեկ այլ գործից, որով կինոկենտրոնի հայցի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ռեժիսորի դեմ` հիշատակելով հինգ միլիոն դրամը։ Կինոկենտրոնը ռեժիսորին մեղադրում էր հինգ միլիոնը հափշտակելու մեջ։

«Շուրջ տարի ու կես է, ինչ ընթանում է գործի վարույթը, որի հետ կապված ունեմ շատ լավ նորություններ, բայց հիմա չեմ հայտնի, որովհետև փաստաբանիս հետ պատրաստվում եմ մեծ ասուլիսի։ Հենց այդ գործից էլ առանձնացվել է Արմեն Ամիրյանին առնչվող մասը, և այդ գործով ես ճանաչվել եմ տուժող։ Բավարար փաստեր են ձեռք բերվել, որոնց մասին այժմ չեմ կարող խոսել, քանի որ ընթանում է նախաքննություն։ Քննչական մարմնի տարածած հայտարարությանն ավելացնելու բան չունեմ, միայն նշեմ, որ «Տատիկիս վարսերի» դեմ սկսված ողջ արշավը, որն ընթանում է շուրջ երկուսուկես տարի, սկսվել է հենց այդ դրվագից ու շարունակվեց Նազենի Ղարիբյանի կողմից»,– նշեց ռեժիսորը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է համաձայնել Արմեն Ամիրյանին մաս–մաս փոխանցել 6 միլոն 800 հազար դրամ, Գալստյանը պատասխանեց, որ ֆիլմի նկարահանումները նախատեսված էին 2017թ.–ի օգոստոսին, մինչդեռ նույն տարվա մայիսին Կաննի կինոփառատոնին ներկայանալու՝ գումարային խնդիր կար։ Ըստ ռեժիսորի` ինքը շահագրգռված է եղել, որ Հայաստանը Կաննում ներկայանա բարձր մակարդակով, քանի որ ինքն էլ էր մեկնելու Ֆրանսիա։

«Նախարարը բացատրում էր, որ այդ պահին կար կանխիկ գումարների պակաս։ Նախարարությունը ֆինանսավորում էր իմ ֆիլմի նկարահանումները։ Արմեն Ամիրյանը վկաների ներկայությամբ նախարարի խոսք էր տվել, որ Կաննի փառատոնի ավարտից հետո երկու ամսվա ընթացքում կվերադարձնի գումարը։ Փաստորեն, նախարարն օգտագործեց փոխվստահության մթնոլորտը։ Ես համաձայնեցի կարճ ժամանակով տրամադրել այդ գումարը, բացի այդ, մեր ֆիլմն ուներ ֆինանսավորման այլ աղբյուրներ ևս։ Սակայն հետագայում 6 միլիոն 800 հազար դրամը մեզ չվերադարձրին տարբեր պատճառաբանություններով»,– ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ բազմիցս Արմեն Ամիրյանին դիմելուց բացի, նաև բաց նամակով դիմել է ՀՀ այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին։

Արմեն Ամիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն