Սոցիալական աջակցություն ստացողների թիվը ապրիլի 13–ից կրկնակի տեմպերով կավելանա. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр РА Никол Пашинян и министр финансов Атом Джанджугазян на совещании (21 января 2020). Еревaн
Премьер-министр РА Никол Пашинян и министр финансов Атом Джанджугазян на совещании (21 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն իսկ սոցիալական աջակցություն են ստացել 4578 տնտեսվարող և 11 հազար 444 ընտանիք։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ: Facebook-ի իր էջում այս տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք»,–գրել է Փաշինյանը:

Նա նշել է, որ սոցիալական աջակցություն ստացողների թիվը ապրիլի 13–ից կավելանա կրկնակի տեմպերով:

Հիշեցնենք, որ չաշխատող կամ այս օրերին աշխատանքից ազատված ամուսին ունեցող հղիներին աջակցություն կտրամադրվի միանվագ նպաստի` 100 000 ՀՀ դրամի չափով։

Կառավարության ծրագրերով աջակցություն ստանալու համար բազմաթիվ հայտեր են ստացվում

Մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին յուրաքանչյուր երեխայի համար 100.000-ական դրամի չափով աջակցություն կտրամադրեն։

Մարտի 13-30–ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվածներն էլ 68,000 դրամ միանվագ աջակցություն կստանան։

Լրահոս
0