Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում արդեն իրականացվում է նաև Վանաձորում

© Photo : National Center for Disease Control and PreventionТест по выявлению коронавируса в Национальном центре по контролю и профилактике заболеваний
Тест по выявлению коронавируса в Национальном центре по контролю и профилактике заболеваний - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վանաձորի մասնաճյուղը սպասարկում է Լոռու և Շիրակի մարզերին: Հիվանդության հայտնաբերման հետազոտություններն արդեն երկրորդ օրն են իրականացվում։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. Նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում իրականացվում է նաև Վանաձորում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի լուսանկարը։

Լուսանկարին կից նա նշել է, որ այնտեղ արդեն 2 օր է՝ իրականացվում են կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։
«Մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով։ Այն այս պահին սպասարկում է Լոռու և Շիրակի մարզերին»,- գրել է նախարարը։

Կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ավելի քան 110 000 մարդ է մահացել

Թորոսյանը նաև մանրամասնել է, որ երեկ հանրապետությունում կորոնավիրուսի ախտորոշման 680 թեստ է անցկացվել, ինչն այս պահին ռեկորդային թիվ է։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի առավոտվա տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1013 է, բուժվածներն 197–ն են, փաստացի բուժվողները`803–ը։ Կորոնավիրուսից մահացել է 13 մարդ։

Լրահոս
0