Երևանյան ռեստորաններից մեկի մոտ ականանետ է հայտնաբերվել

© Sputnik / Aram Nersesyan / Разданское ущелье
Разданское ущелье  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
РПГ-7 ձեռքի հակատանկային ականանետը ստեղծվել է Խորհրդային Միությունում, հետագայում գործածվել տարբեր երկներում զինված հակամարտությունների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. ԱԻՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մերձակայքում ականանետ է հայտնաբերվել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է այսօր՝ 14:30-ին։

Село Коти - Sputnik Արմենիա
Ական է հայտնաբերվել Արմավիրի Տալվորիկ գյուղի հողատարածքներից մեկում

Նշվում է, որ Երևանի Հրազդանի կիրճ թիվ 1 հասցեում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է ական:

Դեպքի վայր մեկնած փրկարարները և սակրավորները պարզել են, որ հայտնաբերված է ոչ թե ական է, այլ РПГ-7 ձեռքի հակատանկային ականանետ:

Նշենք, որ РПГ-7 (ручной противотанковый гранатомёт) ականանետը ստեղծվել է Խորհրդային Միությունում, հետագայում գործածվել տարբեր երկներում զինված հակամարտությունների ժամանակ։

Համալիրի մոտակայքում «РГ-42» տեսակի նռնակ է հայտնաբերվել

 

Լրահոս
0