4000 տնտեսվարող, 593 մլն դրամ. հակաճգնաժամային 5-րդ միջոցառումից օգտվողների թիվն աճում է

© Sputnik / Asatur YesayantsПосетители в защитных масках в банке (8 апреля 2020). Еревaн
Посетители в защитных масках в банке (8 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս ծրագրով կառավարությունը միանվագ դրամական աջակցություն է տրամադրում 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի– Sputnik. Մոտ 4000 տնտեսվարող արդեն օգտվել է կառավարության հակաճգնաժամային 5-րդ միջոցառմումից։ Այդ ծրագրի շրջանակում արդեն վճարվել է ավելի քան 593 մլն դրամ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Премьер-министр РА Никол Пашинян и министр финансов Атом Джанджугазян на совещании (21 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սոցիալական աջակցություն ստացողների թիվը ապրիլի 13–ից կրկնակի տեմպերով կավելանա. Փաշինյան

Նշենք, որ այս ծրագրով կառավարությունը միանվագ դրամական աջակցություն է տրամադրում 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին։ Դրա չափը կախված է շահառուի հայտարարագրած աշխատողների թվից և մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդի մեծությունից։

Հիշեցնենք` ապրիլի 11–ին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ: Այդ պահի դրությամբ տնտեսական աջակցություն էր ստացել 4578 տնտեսվարող: Նա նշել էր, որ սոցիալական աջակցություն ստացողների թիվը ապրիլի 13–ից կավելանա կրկնակի տեմպերով:

Սոցաջակցության ծրագրերը մեկնարկել են. 3750 հղի աջակցություն կստանան

Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսի վնասները մեղմելու համար կառավարության հակաճգնաժամային ծրագրերով չաշխատող կամ այս օրերին աշխատանքից ազատված ամուսին ունեցող հղիներին աջակցություն կտրամադրվի միանվագ նպաստի 100 000 ՀՀ դրամի չափով։

Ծխախոտը չօգնեց, ԱՄՀ-ն կօգնի. ինչու է Հայաստանը նորից վարկ վերցնում

Մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին յուրաքանչյուր երեխայի համար 100.000-ական դրամի չափով աջակցություն կտրամադրեն։

Մարտի 13-30–ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվածներն էլ 68,000 դրամ միանվագ աջակցություն կստանան։

Լրահոս
0