Կառավարությունը կփոխհատուցի փետրվարի լույսի ու գազի վարձի կեսը. ովքեր են շահառուները

© Pixabay / jarmolukЭлектрик за работой
Электрик за работой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գումարը կտրվի ոչ թե բաժանորդներին, այլ գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին` բնակիչների հաջորդ ամիսների վարձավճարներն այդ գումարի շրջանակներում փոխհատուցելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ` տասնմեկերորդ միջոցառումը։ Հերթական միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:

Беременная женщина - Sputnik Արմենիա
Սոցաջակցության ծրագրերը մեկնարկել են. 3750 հղի աջակցություն կստանան

Այս ծրագրով կառավարությունը կփոխհատուցի բոլոր այն ընտանիքների գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարների մի մասը, որոնց փետրվար ամսվա վարձավճարները չեն գերազանցել գազի սպառումը` 10 000 և էլեկտրաէներգիայինը` 5 000 ՀՀ դրամը:

Բոլոր այս բաժանորդները հետ կստանան փետրվար ամսվա համար վճարած իրենց վարձրավճարների կեսը` 50% -ը։

Պետությունը սոցիալական աջակցություն կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին

Բայց գումարը կտրվի ոչ թե բաժանորդներին, այլ գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին` բնակիչների հաջորդ ամիսների վարձավճարներն այդ գումարի շրջանակներում փոխհատուցելու նպատակով։

Այսպիսով, եթե բաժանորդը մարտ–ապրիլ ամիսներին պարտքեր ունի, գումարը կուղղվի պարտքի մարմանը, իսկ եթե պարտք չկա, կձևակերպվի որպես կանխավճար:

Գյումրիում սոված ընտանիք չի լինելու. «Սոցիալական շտապօգնությունը» կհասնի բոլորին

Լրահոս
0