00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արգենտինահային ուզում են «Միլան» հրավիրել. Իբրահիմովիչը համաձայն չէ

© Sputnik / Asatur YesayantsПолузащитники Генрих Мхитарян, Артем Симонян и нападающий Норберто Бриаско на тренировке сборной Армении по футболу перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван
Полузащитники Генрих Мхитарян, Артем Симонян и нападающий Норберто Бриаско на тренировке сборной Армении по футболу перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ լուրերի՝ Իբրահիմովիչը չի ցանկանում մնալ ակումբում Զվոնիմիր Բոբանի հետ կատարվածից հետո։ Նրա փոխարեն «Միլանը» ուզում է հրավիրել իսպանացի Լորեն Մորոնին և Նորբերտո Բրիասկո–Բալեկյանին։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի –Sputnik. «Միլանը» դիտարկում է արգենտինական «Ուրական» ակումբից 24-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո–Բալեկյանին ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Milan News իտալական պարբերականը։

Полузащитник Ромы Генрих Мхитарян в матче итальянский Серии А против ФК Лечче (23 февраля 2020). Рим - Sputnik Արմենիա
Մխիթարյանը պատրա՞ստ է քիչ ստանալ, բայց մնալ «Ռոմայում». Հենրիխի տրանսֆերային ոդիսականը

Զլատան Իբրահիմովիչի հեռանալու դեպքում «Միլանը» մտածում է գնել իսպանացի հարձակվող Լորեն Մորոնին, որը խաղում էր «Բետիսում», ինչպես նաև Բրիասկոյում։ 

Հիշեցնենք, որ 2009 թվականի դեկտեմբերին Իբրահիմովիչը վերադարձել է «Միլան», որտեղ արդեն խաղացել է 2010-11 խաղաշրջանում։ Իտալիա նա վերադարձել է ԱՄՆ–ում 1.5 խաղաշրջան անցկացնելուց հետո։ «Միլան» նրա վերադարձը կես տարով է՝ մինչև 2019-20 խաղաշրջանի ավարտը՝ ևս մեկ խաղաշրջանով պայմանագիրը երկարացնելու հնարավորությամբ։

Սակայն, անգլիական թերթերի հաղորդմամբ, Իբրահիմովիչը չի ցանկանում մնալ թիմում, քանի որ ակումբի նախագահ Իվան Գազիդիսը հեռացրել է թիմի սպորտային տնօրեն Զվոնիմիր Բոբանին (նախկինում «Միլանի» հայտնի խաղացող)։ Գազիդիսը բանակցություններ է սկսել «Լեյպցիգ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ, չխորհրդակցելով ո՛չ Բոբանի, ո՛չ էլ թիմի տեխնիկական տնօրեն, լեգենդար Պաոլո Մալդինիի հետ։  Այդ պատճառով Բոբանը քննադատություններ էր հնչեցրել Գազիդիսի հասցեին, ինչը դուր չի եկել Իբրահիմովիչին։

Մխիթարյանի խորհուրդն ու խնդրանքը․ ի՞նչ է խնդրել Հայաստանի հավաքականի ավագը․ տեսանյութ

Զլատան Իբրահիմովիչը 2000-ականների և 2010–ականների լավագույն հարձակվողներից մեկն է։ «Յուվենտուսում» հանդես է եկել Դավիդ Տրեզեգեի, «Բարսելոնայում»` Լիոնել Մեսիի հետ։ «Միլանի» կազմում երկու կարճ ելույթների ընթացքում նա 90 խաղ է անցկացրել, որոնցում 60 գոլ է խփել և 25 փոխանցում արել։ 39-ամյա Զլատանը չի կորցրել ո՛չ վարպետությունը, ո՛չ էլ ինքնավստահությունը. «Միլանի» կազմում ունեցած վերջին 10 խաղերի ընթացքում նա 4 գոլ է խփել։

Полузащитник лондонского Арсенала Генрих Мхитарян во время футбольного матча между командами Милан и Арсенал (9 марта 2018). Стадион Сан-Сиро, Милан, Италия - Sputnik Արմենիա
«Արսենալը» Մխիթարյանին տալու համար մեծ փողեր է ուզում «Ռոմայից»

Նա հաջողություններ է գրանցել նաև «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ նրա հետ 1.5 խաղաշրջան է անցկացրել Հենրիխ Մխիթարյանը։ Շվեդիայի ակումբների և հավաքականի կազմում Իբրահիմովիչն ընդհանուր առմամբ 798 խաղ է անցկացրել, որոնցում 478 գոլ է խփել։

Նորբերտո Բրիասկո–Բալեկյանը մորական կողմից հայ է։ Հայաստանի քաղաքացիություն է ստացել և մի քանի խաղ անցկացրել ազգային հավաքականի կազմում։ 2019-20 խաղաշրջանում «Ուրական» ակումբի հիմնական կազմում խաղում է Արգենտինայի առաջնության բարձրագույն լիգայում։ 18 խաղերում նա դեռ այդքան էլ արդյունավետ խաղացել․3 գոլի և 1 փոխանցման հեղինակ է դարձել։

Ինչ վերաբերում է մյուս խաղացողին` իսպանացի Լորեն Մորոնին, ապա նա ավելի  շատ հայտնի է միջազգային ասպարեզում։  2018 թվականից Մորոնը խաղում է իսպանական «Բետիսի» կազմում, որտեղ արդեն հանդես է եկել 72 խաղում և 22 գոլի հեղինակ դարձել։

Լրահոս
0