Ucom–ը մեր թեժ գիծն է ստեղծել. Բաթոյանն անդրադարձավ ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին

© Sputnik / Andranik GhazaryanОтражение логотипа Beeline в витрине офиса компании Ucom
Отражение логотипа Beeline в витрине офиса компании Ucom - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Զարուհի Բաթոյանը կարծում է, որ ընկերությունը կկարողանա լուծել առաջացած խնդիրները, քանի որ կայացած և ճկուն է։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ Ucom ընկերության շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված կապի խնդիրներ չեն առաջանա։

Кадр из видeообращения Айка Есаяна сотрудникам Ucom - Sputnik Արմենիա
Ucom–ում լուրջ խնդիրներ կան. Եսայան եղբայրները չեն պատրաստվում վաճառել իրենց բաժնետոմսերը

«Տեղեկություններ ունեմ, որ տնօրենի հրաժարականի և աշխատակիցների ներկայացրած դիմումների դեպքում էլ` ընկերությունը շարունակում է աշխատել, որպեսզի կապն անխափան լինի։ Բացի այդ, կարծում եմ` ընկերությունը կկարողանա լուծել այդ խնդիրը, քանի որ բավականին կայացած ու ճկուն է, ունի ռեսուրսներ»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` ընկերությունն ունի կոնկրետ խնդիր, որը փորձում են լուծել կոնկրետ քայլերով, ինչն այս ընթացքում կապի խափանման պատճառ չի դարձել։

Բաթոյանը հայտնեց` այս օրերին ստեղծված թեժ գիծը Ucom–ն է գործարկել, որի համար շնորհակալ է ընկերությանը։ Նա նշեց, որ թեժ գծի շնորհիվ` նախարարության 100–ից ավել աշխատողներ տնից կարողանում են աշխատել և պատասխանել քաղաքացիների զանգերին։

Նախարարությունում գործում է 2 թեժ գիծ`114, որը շուրջօրյա է, և նորաստեղծ` 011 300 114-ը, որը գործում է միայն աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին։ Ի դեպ, վերջին 5 օրերի ընթացքում նորաստեղծ թեժ գծին արդեն 45 000 զանգ է ստացվել։ 

Նոր գլխավոր տնօրենը կապահովի գործի շարունակականությունը. Ucom-ը հայտարարություն է տարածել

Հիշեցնենք, որ վերջին օրերին լրատվամիջոցները գրեցին, որ Ucom-ի տնօրենների խորհրդում խնդիրներ են ծագել Ucom-ի ու Beeline-ի հնարավոր ձուլման պատճառով։ Ucom–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հաստատել էր, որ դիմում է ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին: Նրա հետ մեկտեղ աշխատանքից ազատման դիմումներ էին ներկայացրել ընկերության մոտ 800 աշխատակից։

Հայկ և Ալեքսանդր Եսայանները պատրաստ են գնել Ucom-ի` իրենց չպատկանող բաժնեմասը

Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94% բաժնետերերը, հայտարարություն են տարածել` նշելով, որ իրենք մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու առաջարկ են արել մյուս սեփականատերերին: 94,06% բաժնետոմսերի համար առաջարկվել է վճարել 22 մլրդ 100 մլն դրամ:

Լրահոս
0