ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի– Soutnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է մինչև 2023թ.-ը հրաժարվել կենսաթոշակների անկանխիկ վճարումներից: Տեղեկությունն ԱԺ-ում, համապատասխան օրենքի նախագիծը ներկայացնելիս, ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
«Օրենքով որոշակի առանձնահատկություններ հիմնականում սահմանված են, եթե կենսաթոշակառուն 75 տարեկան է, կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, ունի շարժունակության խնդիր, ապա կենսաթոշակը կարող է նրա դիմումի հիման վրա վճարվել նաև կանխիկ եղանակով»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով` առաջարկը նաև ապահովում է պետական միջոցների խնայողություն, քանի որ անկանխիկ կենսաթոշակների համակարգը պետությանն անհամեմատ ավելի թանկ է արժենում:
2019թ-ին, օրինակ, կանխիկ եղանակով վճարումները պետական բյուջեին արժեցել են 1մլրդ 400 մլն դրամ, անկանխիկ վճարումները՝ 75 մլն դրամ, այն դեպքում երբ երկու եղանակով վճարվող կենսաթոշակների գումարները գրեթե հավասար են:
Որտեղ աշխատել ես, այնտեղից էլ թոշակ ստացիր. Հայաստանը կողմ է ԵԱՏՄ նոր համաձայնագրին
Նախագծում հաշվի է առնվել նաև մարզերում բանկային հասանելիության գործոնը: Հետևաբար, առաջինը՝ 2020թ-ին, անկանխիկ համակարգին անցում կկատարեն ՀՀ խոշոր քաղաքները, ապա մնացած քաղաքաներն ու գյուղերըւ: Իսկ այն բնակավայրերը, որոնք 1000-ից պակաս բնակիչ ունեն, համակարգին կմիանան 2023 թ-ին:
Փաշինյանի որոշմամբ` մարտին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանա
Բանկերի ընտրությունը կատարվելու է քաղաքացիների նախընտրությամբ: