Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը աշխատել է Ուհանի լաբորատորիայում

© Sputnik / The Central Hospital of WuhanВрач в защитном костюме у постели больного коронавирусом 2019-nCoV в Центральном госпитале города Ухань, Китай (23 января 2020).
Врач в защитном костюме у постели больного коронавирусом 2019-nCoV в Центральном госпитале города Ухань, Китай (23 января 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Fox News-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսային վարակով առաջին պացիենտը աշխատելիս է եղել Ուհան քաղաքի Վարակաբանության ինստիտուտում:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Նոր տիպի կորոնավիրուսը չղջիկից մարդուն է փոխանցվել լաբորատոր պայմաններում։ Տեղեկությունը հայտնում է Fox News-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Презентация российской мобильной лаборатории по диагностике коронавируса (9 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ե՞րբ հնարավոր կլինի կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծել․ ԱՀԿ–ում ժամկետներ են նշել

Աղբյուրների տեղեկության համաձայն՝ կորոնավիրուսով առաջին պացիենտն աշխատել է Ուհանում գործող ինստիտուտում։ Նույն աղբյուրները ենթադրում են, որ կորոնավիրուսը հայտնվել է հետազոտությունների ընթացքում, որոնք ուղղված էին ոչ թե կենսաբանական զենքի ստեղծմանը, այլ պետք է ապացուցեին Չինաստանի գերակայությունը ԱՄՆ-ի հանդեպ վարակների բացահայտման ու դրանց դեմ պայքարի հարցում։

Fox News-ի աղբյուրներից մեկը մեղադրել է Չինաստանին՝ տեղեկությունը թաքցնելու համար։

Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկը բուժվել է կորոնավիրուսից

Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ ԱՀԿ-ն մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Լրահոս
0