«Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը մեկուսացվա՞ծ է եղել». վարչապետը հետաքրքրվեց նրա վիճակով

© Photo : press office of the MTCIT of RAАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс"
Автомобильный пункт пропуска Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Վերին Լարսում» ՀՀ մաքսային կցորդը դուրս է եկել կարանտինից: Մինչ այդ իր պարտականությունները կարատել է հեռավար կարգով:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե մեր ներկայացուցիչը «Վերին Լարսում» արդեն լիարժեք անցե՞լ է աշխատանքի, թե՞ դեռ մեկուսացված է:

Многокилометровая очередь грузовиков на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Վրաստանը տուգանում է կարանտինի ռեժիմը խախտած հայաստանցի վարորդներին

Անանյանը պատասխանեց, որ վերջինն անցել է իր պարտականությունների լիարժեք իրականացմանը: «Կարանտինի մեջ չէ, դուրս է եկել: Թեև վերջին օրերին էլ պարտականությունները կատարել է հեռավար օժանդակողների միջոցով:

ԱԳ նախարարության մեր գործընկերներն իրեն շատ սերտ համագործակցություն են ցուցաբերել այդ հարցում»,- ասաց Անանյանը:

Նա նաև վստահեցրեց, որ մաքսային կցորդի մեկուսացման հետևանքով աշխատանքները «Վերին Լարսում» չեն տուժել:

Նշենք, որ ապրիլի 14–ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Արչիլ Տալակվաձեի հետ։ Նրանք վերահաստատել են, որ Հայաստանն ու Վրաստանը պատրաստ են օգնել մեկմեկու կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։

ՀՀ քաղաքացիների չորրորդ խումբը Վրաստանից գալիս է Հայաստան. լուսանկարներ

Լրահոս
0