Պարզվել է` որ ջերմաստիճանի դեպքում է մահանում կորոնավիրուսը

© REUTERS / NIAID-RMLКоронавирус под микроскопом
Коронавирус под микроскопом  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Փորձարկումն իրականացվել է COVID-19–ի շտամով վարակված կանաչ աֆրիկյան կապիկի երիկամների բջիջների վրա ։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Պրովանսի (Ֆրանսիա) համալսարանի գիտնականները պարզել են, թե որ ջերմաստիճանի դեպքում է մահանում COVID-19 կորոնավիրուսը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Экспозиция государственного музея  этнографии Армении - Sputnik Արմենիա
Հայաստանում կորոնավիրուսով վարակված կինը երեխա է ունեցել. լուսանկար

Պարզվել է` վիրուսի ինֆեկցիոն ակտիվությունն ամբողջությամբ վերանում է միայն 92 աստիճանում։

Սկզբում գիտնականները մեկ ժամվա ընթացքում վիրուսը տաքացրել են մինչև 60 աստիճան։ Սակայն SARS-CoV-2–ի որոշ շտամեր բավական հանգիստ են արձագանքել այդ ջերմաստիճանին։

Կորոնավիրուսն ամբողջությամբ մահացել է միայն 15 րոպե անընդմեջ մինչև 92 աստիճանի տակ պահելուց հետո։

Փորձարկումն իրականացվել է աֆրիկյան կանաչ կապիկի երիկամների բջիջների վրա, որոնք վարակել են կորոնավիրուսի շտամով։

Հետազոտողները երկու փորձանոթ են օգտագործել. մեկը` մաքուր միջավայրով, մյուսը` կենդանական ծագում ունեցող սպիտակուցներով։ Երկրորդ փորձանոթում կորոնավիրուսը պահպանել է ակտիվությունը նույնիսկ մեկ ժամ տաքացնելուց հետո։

Ինչ տեսք ունի կորոնավիրուսը, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը. լուսանկարներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Գիտնականները կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոց են հայտնաբերել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала