00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխա ունենալը սրտի սփոփանք էր. Ապրիլյանում զոհված հետախույզի եղբայրը կկրի նրա անունը

© AFP 2024 / LOIC VENANCE / AFPНоворожденный
Новорожденный  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Աղասի Ասատրյանի հայրը խոստովանում է` նորածին տղան ավագ որդու տեղը չի լրացնի։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik, Կարինե Հարությունյան. Ապրիլի 13–ին ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը, որին հենց Աղասի էլ անվանել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայրը` Սարմեն Ասատրյանը, հայտնեց, որ երեխան ծնվել է 3180 գրամ քաշով և 52 սանտիմետր հասակով։ Մայրն ու նորածինն արդեն դուրս են գրվել «Էրեբունի» ԲԿ–ից ու տուն` քաղաք Մասիս գնացել։

«Երեխան իրեն լավ է զգում։ Բժիշկներն այցելել են տուն ու զննել նրան։ Ի դեպ, մանկաբույժը, տեսնելով ավագ որդուս լուսանկարը, ասաց, որ նորածինը շատ նման է նրան։ Շատերն են եղբայրներին իրար նմանեցնում»,–ասաց Սարմեն Ասատրյանը։

Հայրն ասում է` նորածնին ավագ տղայի անունով կնքելն իր ցանկությունն էր։ Ճիշտ է, երկու աղջիկ էլ ունի, բայց հոր համար տղան ուրիշ է։

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի դասերը

Սարմեն Ասատրյանը պատմում է, որ տղայի մահից հետո անընդհատ ուզել է երեխա ունենալ, բայց չի ստացվել, մի քանիսին կորցրել են։

Սարմեն Ասատրյանն ամուսնալուծվել է ավագ որդու մորից, և նորածինը նոր ընտանիքում է ծնվել։

Չնայած մի քանի օր է անցել փոքրիկի ծնունդից, բայց, հոր խոսքով, տան մթնոլորտը լրիվ փոխվել է։ Չնայած խոստովանում է` նորածինն ավագ որդու տեղը չի լրացվի։

«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները

«Երեխա ունենալը սրտի սփոփանք էր ինձ համար։ Մեծ տղայիս կարոտն իրենից եմ առնում։ Ապրիլյանին զոհված տղաներից բոլորի ընտանիքում էլ, որոնք երեխա են ունեցել, միևնույնն է, զոհված տղաների տեղը չի լրացվել։ Յուրաքանչյուր երեխա իր համն ու հոտն ունի»,–ասաց տղայի հայրը։

Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Ինչի՞ մասին էր մտածում 19-ամյա պատանին նռնակը պայթեցնելիս, կամ իմ սերնդի պատերազմի մասին

Ասատրյանը կարծում է, որ երբ նորածին Աղասին մեծանա և իմանա ավագ եղբոր, նրա սխրանքների մասին, զինվորական է դառնալու։ Հայրն ասում է` ընտրությունը որդուն է թողնելու։

Հիշեցնենք, որ Աղասի Ասատրյանը զոհվել է Թալիշում: Նա հետմահու պարգևատրվել է՝ ՀՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ԼՂՀ նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով:

Աղասի Ասատրյանը ծնվել է 1996–ին Մասիս քաղաքում: 2012 թ-ին ավարտել է դպրոցը, որից հետո ընդունվել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ: 2014-ին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Արցախում` Թալիշում: Ծառայել է որպես հետախույզ-դիպուկահար՝ ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի դասակում:

Որն է պատերազմի արժեքը, և որն է խաղաղության գինը. հարցրու 6-ամյա Գեղամին

Լրահոս
0