Հարևանները շնորհավորել են 89-ամյա կնոջը, նա չի կարողացել զսպել արցունքները. տեսանյութ

Թվում է, թե կորոնավիրուսը պետք է բաժաներ մեկուսացման մեջ հայտնված մարդկանց, բայց պարզվում է` մարդիկ ավելի են միավորվել ու հիմա ավելի շատ են գնահատում այն, ինչը նախկինում գուցե այնքան էլ էական չէին համարում։

Իսպանիայի մայրաքաղաքի բնակիչները տարեց հարևանուհու ծննդյան օրը շնորհավորելու յուրահատուկ տարբերակ են գտել։

Նրանք դուրս են եկել պատշգամբ ու երգել հանրահայտ Happy Birthday to You–ն։ 89-ամյա կինն այնքան է շոյվել հարևանների ուշադրությունից, որ չի կարողացել զսպել արցունքները։

Թուրքիայի 107-ամյա քաղաքացին կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ` Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 191 726–ի, մահացածներինը` 20 043–ի։

Կորոնավիրուսով վարակված քանի՞ մարդ կա աշխարհում. նոր տվյալներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

«Եկեք ընտանիքներով բարեկամություն անենք». իտալացիները կարանտինի ժամանակ ևս չեն ձանձրանում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала