Հղիներ, ձեզ Աստված է պաշտպանում. ՌԴ գլխավոր մանկաբարձ Լեյլա Ադամյանը` կորոնավիրուսի մասին

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել ֆոտոբանկГлавный акушер-гинеколог России Лейла Адамян в операционном отделении
Главный акушер-гинеколог России Лейла Адамян в операционном отделении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգը կարծում է, որ հղիները ոչնչից չպետք է վախենան, պարզապես պետք է զգույշ լինեն։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգ, ՌԳԱ ակադեմիկոս Լեյլա Ադամյանը պատմել է COVID-19–ով վարակված հղիների մասին։

«Աշխարհում քիչ են հղիները, որոնք ծանր են տանում կորոնավիրուսային վարակը», – «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում ասել է նա։

Բժշկուհու խոսքով` բարձր ռիսկի խմբում են այն հղիները, որոնք ուղեկցող հիվանդություններ ունեն` սրտանոթային, շնչուղիների (թոքաբորբ, ասթմա), շաքարային դիաբետ, զարկերակային ճնշում, խրոնիկ բորբոքումներ։

Լեյլա Ադամյանը նշել է, որ պտուղը կորոնավիրուսային վարակի ուղիղ թիրախը չէ։ Համենայն դեպս, ապացույց չկա, որ վիրուսն ազդում է պտղի վրա։

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել ֆոտոբանկԼեյլա Ադամյան
Հղիներ, ձեզ Աստված է պաշտպանում. ՌԴ գլխավոր մանկաբարձ Լեյլա Ադամյանը` կորոնավիրուսի մասին - Sputnik Արմենիա
Լեյլա Ադամյան

«Որպես կանոն, երեխաներն առողջ են ծնվում։ Շատ բան, իհարկե, կախված է մոր վիճակից և կորոնավիրուսային վարակի ծանրության աստիճանից։ Ծննդաբերությունը սովորաբար թեթև է ընթանում։ Այսինքն` երեխաները, որպես կանոն, չեն տուժում, ծնվում են առանց հիվանդության ախտանշանների։ Ամենակարևորը նրանց ժամանակին մեկուսացնելն է», – ասել է նա։

Экспозиция государственного музея  этнографии Армении - Sputnik Արմենիա
Հայաստանում կորոնավիրուսով վարակված կինը երեխա է ունեցել. լուսանկար

Ադամյանը հիշեցրել է, որ հղիության ժամանակ շատ կարևոր է սթրեսից խուսափելը։ Բժիշկը խորհուրդ է տվել չճշտված տեղեկություններ չկարդալ և պահպանել հիգիենայի բոլոր կանոնները։

«Սիրելի հղիներ։ Ձեզ Աստված է պաշտպանում։ Լավատես եղեք։ Ընկերքն ու մոր առողջությունը պտղին հուսալիորեն պաշտպանում են վիրուսից», – ասել է փորձառու բժիշկը։

«Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք կորոնավիրուսի 2500 դեպք». Արսեն Թորոսյան

Ադամյանի խոսքով` Ռուսաստանում շուրջ 70 հղի վարակակիր կա։ Մոսկվայում բժիշկների հսկողության տակ է գտնվում COVID-19–ով վարակված ընդամենը 34 հղի (11–ն արդեն ծննդաբերել են)։

Նրանցից ոչ մեկը թոքերի օդափոխման արհեստական սարքի կարիք չի ունեցել։ Այսինքն` կորոնավիրուսային վարակը հիմնականում հանգիստ ընթացք է ունենում։

Распространение коронавируса нового типа в Китае - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս կորոնավիրուսի ժամանակ խուսափել բարդացումներից․ գիտնականները գտել են ելքը

Այժմ Կուլակովի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի հիման վրա ստեղծվել է անեսթեզիոլոգիայի-ռեանիմատոլոգիայի դաշնային հեռակա խորհրդատվական կենտրոն հղիների համար։ Կենտրոնը զբաղվում է COVID-19 –ի և թոքաբորբի ախտորոշման ու բուժման հարցերով։

Հիմնական գործառույթն է կորոնավիրուսի նոր տեսակով և (կամ) թոքաբորբով, շնչառական անբավարարության խնդիրներով հղիների, ծննդկանների համար բժշկական խորհրդատվության տրամադրումը։ Կենտրոնն աշխատում է շուրջօրյա ռեժիմով։

Հավելենք, որ Լեյլա Ադամյանը վերջերս առաջին ծոռն է ունեցել. լույս աշխարհ է եկել թոռան` Էդուարդի որդին։ Բժիշկը խոստովանել է, որ փոքրիկի ծնունդը մեծ երջանկություն է իրենց ամբողջ մեծ ընտանիքի համար։

Կորոնավիրուսով վարակված քանի՞ մարդ կա աշխարհում. նոր տվյալներ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала