«Հակաբարոյական է». ՀՀ ՄԻՊ–ն անդրադարձել է Փաշինյանի ոչ եթերային կադրերը տարածելուն

© Sputnik / Asatur YesayantsАрман Татоян
Арман Татоян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արման Թաթոյանն ընդգծել է, որ պետք է առաջնորդվենք մեր պետության ու ժողովրդի խոհրդանիշների նկատմամբ բարձր հարգանքով՝ նախագահից ու վարչապետից, Հայ Առաքելական սուրբ Եկեղեցուց և Վեհափառ Հայրապետից սկսած:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ եթերային կադրերը տարածելուն և այդպիսով երկրի ղեկավարին ծաղրելու փորձերին` այդ քայլն անվանելով հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի։

Премьер-министр Никол Пашинян провел совещание в связи  с гибелью военнослужащих (17 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս են Փաշինյանի ուղերձի տեխնիկական փորձի կադրերը հայտնվել համացանցում․ ո՞վ է մեղավոր

«Ինձ հատկապես անհանգստացնում է այն, թե ինչ եղանակով է դա ներկայացվում հանրությանը ու ինչ արձագանքի է արժանանում նման նյութը: Մի՞թե մենք այսպես ենք պատկերացնում մեր պետականության զարգացումն ու ժողովրդի ներուժը: Այս ի՞նչ աստիճանի է հասել հանրային օրակարգը: Հանրային գործչի, ընդդիմախոսի կամ նույնիսկ քաղաքական ընդդիմադիրի կամ ընկերոջ ու ազգականի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կամ արձագանքն անընդունելի է»,–գրել է նա:

Թաթոյանն ընդգծել է, որ մենք պետք է առաջնորդվենք մեր պետության ու ժողովրդի խոհրդանիշների նկատմամբ բարձր հարգանքով՝ նախագահից ու վարչապետից, Հայ Առաքելական սուրբ Եկեղեցուց ու Վեհափառ Հայրապետից սկսած: «Հակառակ դեպքում մենք չենք ունենա ո՛չ ներդաշնակություն մեր հանրային կյանքում, ո՛չ էլ համերաշխություն ու խաղաղություն սերունդների միջև»,–նշել է նա` հավելելով, որ դա է Հայոց պետականության, մեզնից յուրաքանչյուրի արժանապատվության ու նվիրումի հրամայականը:

Բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող բուհից դուրս չի մնալու վճարի պատճառով. Փաշինյան

Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ժողովրդին ուղերձ էր հղել, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում ներկայացված են ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։ Տեսանյութը մոնտաժված է, որում Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։

Լրահոս
0